Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է, այն կլինի նաև ժամանցի և մարզական կյանքի կենտրոն. Փաշինյան

28.08.2024, 12:17
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ակադեմիական քաղաքի նախագծից
Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է, այն կլինի նաև ժամանցի և մարզական կյանքի կենտրոն. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է:

«Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:

Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն:

Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:

Մեզ համար կարեւոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու եւ ինչպես: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է նա։