ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին վիրահատում են. նրան դաժանորեն ծեծել են ցուցարարները

10.11.2020, 07:44
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին վիրահատում են. նրան դաժանորեն ծեծել են ցուցարարները
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին վիրահատում են. նրան դաժանորեն ծեծել են ցուցարարները

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին հիմա վիրահատում են այսօր ծեծի ենթարկվելուց հետո, այս մասն հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջի ուղիղ եթերում: 


«Ասում են, որ Միրզոյանի կյանքի տանգ չի սպասռնում, բայց նրան հիմա վիրահատում են»,- հայտնել է Փաշինյանը:

Վարչապետ հիշեցրել է, որ այսօր քաղաքում լարումների ժամանակ «ինչ-որ ստահակներ» հարձակվել են Միրզոյանի և նրա երեխայի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր ցուցարարները, կոտրելով կառավարության շենքի պատուհանները, ներխուժել են շենք։ Նրանք դժգոհում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ, որը նշել էր, որ հայտարարություն է ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին։ -0-