ԱԺ խոսնակ. «եթե պետք է հանցագործ վնասազերծել, ապա պետք է ասֆալտին փռել, պետք է պատերով տալ` ինչպես ուզում եք, այնպես էլ մեկնաբանեք»
06.06.2019,
19:17
Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը հինգշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է կառավարության սկսած պայքարը բռնության և ագրեսիայի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը հինգշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է կառավարության սկսած պայքարը բռնության և ագրեսիայի դեմ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ կոչ է արել ոստիկանությանն անցնել բռնության դեմ կոշտ քայլերի։
«Նախևառաջ, բռնության կոչերը, երկրորդ, շարունակաբար անիշխանությւան իմիտացիա ստեղծելու գործողություններն ու հայտարարությունները պետք է կասեցվեն ողջ խստությամբ և օրենքի ուժով»,– ասաց խոսնակը։
Միրզոյանը միաժամանակ անդրադարձել է իշխանությունների ներկայացուցիչների արած ոչ միանշանակ հայտարարություններին։
«Պետությունն ուժի կիրառման իրավունք ունի։ Եթե անհրաժեշտ է հանցագործ վնասազերծել, ապա պետք է ասֆալտին փռել, պետք է պատերով տալ` ինչպես ուզում եք` մեկնաբանեք»,– ասաց Միրզոյանը։
Այն հարցին, թե արդյո՞ք հասարակության բաժանումը «սևերի» և «սպիտակների» և վարչապետի ասյօրվա հայտարարությունը «սևազգեստ խմբերի մասին» ագրեսիայի սկզբնապատճառը չէ, Միրզոյանն ասաց, որ դա պատկերավոր արտահայտություն էր։
Փաշինյանը, խոսելով սևազգեստ մարդկանց խմբերի մասին, ասել է, որ «այդ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանք»։
«Այդ հայտարարությունն արվել է շատ կոնկրետ օպերատիվ տեղեկության հիման վրա։ Կրկնեմ` ոչ ոք չփորձի բանդաներ ստեղծել։ Պետությունն ի վիճակի է և իրավասու է սահմանված կարգով այդ բանդաների ստեղծումը կանխարգելել, իսկ եթե դրանք արդեն ստեղծվել են, ապա իրականացնի իր իրավապահ գործողությունները և պատժի»,– ասաց խոսնակը։ -0-

Загружается новость ... "Лево"