ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի Արմավիրի մարզում տեղացած կարկուտը, նախնական տվյալներով, լուրջ վնասներ չի հասցրել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի պետի տեղակալ Նանա Գնդոյանը։
«Այժմ տվյալներ ենք հավաքում մարզերից։ Նախնական տվյալներով, կարկուտը տեղացել է Արմավիրի մարզում։ Այնտեղ Ջանֆիդա գյուղում հակակարկտային համակարգ ունենք, որից կրակել ենք։ Այնպես որ Ջանֆիդայում վնաս չի հասցվել»,– նշեց Գնդոյանը։
Նա ավելացրեց, որ կարկուտ է տեղացել նաև Արմավիրի մարզի Թանձուտ գյուղում, որտեղ հակակարկտային համակարգ չկա։ Այնուամենայնիվ, ԱԻՆ ներկայացուցչի խոսքով, կարկուտն այնտեղ այնքան էլ ուժեղ չէր և լուրջ, շոշափելի վնասներ չի հասցրել։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում