ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը

18.08.2017, 12:28
Հայաստանի ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում նախօրեի երեկոյան ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը։
ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում նախօրեի երեկոյան ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը։

«Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալներով, Բարսելոնայի միջադեպից տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան»,– ասվում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության Twitter–ի էջում։

Загружается новость ... "Право"

Նախօրեի երեկոյան Բարսելոնայի Ռամբլա զբոսաշրջային փողոցում ֆուրգոնի վարորդը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Միջադեպի հետևանքով զոհվել է 13 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Վիրավորների թվում 18 երկրների քաղաքացիներ են։

Ահաբեկության գործով ձերբակալվել է երկու մարդ։ Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Մի քանի ժամ անց իսպանական Կամբրիլսում ահաբեկիչները փորձել են կատարել երկրորդ նմանատիպ ահաբեկությունը։ -0-