414.33
4.75
386.75
+18
Եղանակը Երևանում
Հայ

ԱԳՆ. Հայաստանը նախապես կիրազեկի ԵԱՀԿ ՄԽ–ին Արցախը ճանաչելու դեպքում

19:50
05 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը նախապես կիրազեկի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու դեպքում, ասվում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

«Որպես կանխատեսելի և հուսալի գործընկեր` այդպիսի կարևոր որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահը նախապես կիրազեկի իր գործընկերներին, նախևառաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին»,– նշեցին ԱԳՆ–ից։

Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունում անպատեհ համարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում Ազգային ժողովի երկու պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսները։

«Կառավարության եզրակացությունը չի նշանակում չհամաձայնություն այդ նախաձեռնության հետ։ Հայաստանը բազմիցս հստակա հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,– ասվում է փաստաթղթում։

հինգշաբթի կառավարությունը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման` ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի մշակած օրինագծի վերաբերյալ եզրակացությունը։ Միաժամանակ որոշ ԶԼՄ–ներ հայտնել էին, որ նախարարների կաբինետը հավանություն է տվել հենց փաստաթղթին։

Հայկական ԱԳՆ–ում հույս են հայտնել, որ Ադրբեջանը խելամիտ կգտնվի և զերծ կմնա ապրիլի սկզբին իր նախաձեռնած արկածախնդրության կրկնությունից։

«Միայն գիտակցելով ղարաբաղյան խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը` կարելի է գործընթացը վերադարձնել բանակցային հուն և գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրականացման արդյունավետ ուղի»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար