ԱԳՆ-ն պարզաբանում է ՀՀ քաղաքացիների առկայությունն Իրանում կործանված օդանավում
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 օդանավի ուղևորների ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին նշվում է ԱԳՆ-ի Facebook-յան էջում:
«Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան», – նշվում է հայտարարության մեջ:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ իր ցավակցութունն էր հայտնել զոհերի ընտանիքներին և հարազատներին:
«Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737» ինքնաթիռի կործանման շատ ցավալի լուր: Խորին ցավակցություններս զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- գրել նա իր Twitter-յան էջում:
Very sad news about the crash of #Ukrainian International Airlines airplane Boeing 737 en route from #Tehran to #Kiev. Deep condolences to families and friends of victims. pic.twitter.com/a122BcTnha
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) 8 января 2020 г.
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իրանում կործանվել է Թեհրան-Կիև չվերթը կատարող ուկրաինական օդանավ: Օդանավում գտնվող բոլոր 167 ուղևորները մահացել են: Նախնական տվյալներով, օդանավի կործանման պատճառը շարժիչի բռնկումն էր, որն առաջացել է տեխնիկական անսարքության հետևանքով: -0-

