Աֆրիկայից մինչև Հայաստան, կամ ամառը վերադառնում է
06.11.2016,
15:24
Աֆրիկայից տաք հոսանքներ են ներթափանցելու Հայաստան:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Հայաստանում նոյեմբերի 10-ից կբարձրանա Աֆրիկայից երկիր ներթափանցող տաք հոսանքների արդյունքում, գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում։
«Նոյեմբերի 10-ից օդային հոսանքները Հայաստան փչելու են անմիջապես Աֆրիկայից, ինչի արդյունքում Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի +20…+24, Տավուշի ցածրադիր գոտում +17…+20, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում +16…+17»,- ասվում է Սուրենյանի գրառման մեջ:
Թե որքան կպահպանվի ջերմ եղանակը, չի նշվում: Այժմ Երևանում օդի ջերմաստիճանը կազմում է 10 աստիճան տաքություն: -0-