Աֆղանստանում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել
22.05.2019,
20:44
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գառնիկ Բադալյանին Աֆղանստանում Հայաստանի դեսպան նշանակելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գառնիկ Բադալյանին Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Աշգաբատ): Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Գառնիկ Բադալյանը զբաղեցնում է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ -0-
Հաղորդվում է, որ Գառնիկ Բադալյանը զբաղեցնում է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ -0-

