Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքում և Սյունիքում հայկական դիրքերի ուղղությամբ

15.12.2022, 09:13
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքում և Սյունիքում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքում և Սյունիքում հայկական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Հայկական կողմը կորուստներ չունի:

«Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-