Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասների հայտնաբերումը, 4 մեդալ՝ Ինֆորմատիկայի օլիմպիադայում, հեծանվաշքերթ՝ Երևան–Էջմիածին երթուղով․ շաբաթվա լավ լուրերը

07.06.2025, 10:21
Ներկայացնում ենք այս շաբաթվա (հունիսի 3–ից 6–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին
Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասների հայտնաբերումը, 4 մեդալ՝ Ինֆորմատիկայի օլիմպիադայում, հեծանվաշքերթ՝ Երևան–Էջմիածին երթուղով․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․ /Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք այս շաբաթվա (հունիսի 3–ից 6–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

Ռուսաստանաբնակ թեթևքաշային Արման Ծառուկյանը հաջողությամբ է հանդես եկել Մոսկվայում կայացած ADXC 10 մրցաշարում։ Գրեփլինգի մենամարտում նա վաղաժամ հաղթել է Bellator-ի նախկին չեմպիոն Պատրիկ «Փիթբուլ» Ֆրեյրիին։

Air Arabia Abu Dhabi ավիաընկերությունը հունիսի 1-ից գործարկել է Աբու Դաբի –Երևան- Աբու Դաբի չվերթերը։

Հայաստանում Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթ կկազմակերպվի։

Հայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում։

Որպես անհետ կորած որոնվող 67-ամյա Ալեքսանդր Աղաբեկյանը 25 օր անց հայտնաբերվել է Երևանում։

Նախօրեին Սյունիքում մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված երկու անչափահաս տղաները հայտնաբերվել են և գտնվում են Հայաստանում։