631.17
7.03
523.1
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ԶՈՒ-ն հարվածել է Այգեպար գյուղի ուղղությամբ․ քիչ անց նրանք ստացել են արժանի պատասխան․ ՊՆ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

09:28
16 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել այսօր ադրբեջանական կողմի ծավալված գործողություններից։

«Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ։ Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան»,-նկարագրել է նա տեսանյութը։

Ավելի ուշ Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։



Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Загружается новость ... "Лево"
Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի ավելի քան 10 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, կրակոցների հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան, ինչպես նաև երեք զինծառայող: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Ադրբեջանում պաշտոնապես հաստատել է 11 զոհ:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել:-0- 

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:50
13 Մայիսի 2021
ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը
ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը
19:51
13 Մայիսի 2021
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում.ՊՆ
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
19:31
13 Մայիսի 2021
Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ–ին (ՎԻԴԵՈ)
Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ–ին. Փաշինյանի հայտարարությունը.ՎԻԴԵՈ
19:11
13 Մայիսի 2021
Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ ԱԽ նիստում (ՈւՂԻՂ)
Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ ԱԽ նիստում (ՈւՂԻՂ)
17:38
13 Մայիսի 2021
ՀԱՊԿ–ում հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ձեռնարկել գործողություններ Սյունիքում տիրող իրավիճակի կապակցությամբ
ՀԱՊԿ–ը մեկնաբանել է Սյունիքի մարզում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
16:54
13 Մայիսի 2021
Անվտանգության խորհրդի նիստն ավարտվեց, ուժային կառույցների ղեկավարները շտապ հեռացան կառավարության շենքից (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի նիստն ավարտվեց, ուժային կառույցների ղեկավարները շտապ հեռացան կառավարության շենքից.ՎԻԴԵՈ
16:37
13 Մայիսի 2021
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի միասնական քննությունների օրերը
14:55
13 Մայիսի 2021
Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է մարզում տիրող իրավիճակը
Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է սահմանագոտում տիրող իրավիճակը
11:37
13 Մայիսի 2021
Փաշինյան. Սև լճի հատվածում Ադրբեջանի ԶՈւ–ն երեկ հատել է ՀՀ պետական սահմանը, իրադրության էական փոփոխություն չկա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնեց, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ ու այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով. ՎԻԴԵՈ
11:05
13 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 267 դեպք, առողջացել է 674 մարդ, 19 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 267 դեպք, առողջացել է 674 մարդ, 19 մարդ մահացել է
01:26
13 Մայիսի 2021
Ադրբեջանի ԶՈւ–ն հատել է Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կմ. Փաշինյանը դա համարել է անհանդուրժելի ոտնձգություն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանի ԶՈւ–ն հատել է Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կմ. Փաշինյանը դա համարել է անհանդուրժելի ոտնձգություն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ.ՎԻԴԵՈ
00:29
13 Մայիսի 2021
Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակն ու այլ թեմաներ Սյունիքի միջադեպից հետո
Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակն ու այլ թեմաներ Սյունիքի միջադեպից հետո