Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տան տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը (ՖՈՏՈ)
21.04.2025,
14:33
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
Տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», – նշվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
ՊՆ–ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդացեք նաև՝ «Ադրբեջանն անկանոն կրակ է արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ, ոչնչացնում «Շիկահող» արգելոցը, ականապատում տարածքը․ Սյունիքում փաստահավաք աշխատանքների սարսափելի արդյունքները»