639.74
7.02
522.79
-273
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերի նպատակը Հայոց ցեղասպանությունն է. վարչապետը համոզված է, որ մենք անպայմանորեն կհաղթենք (ՎԻԴԵՈ)

18:59
03 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով է դիմել է ժողովրդին:

Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ:

«Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը, որի մասշտաբներն աննախադեպ են: Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թշնամին գրոհում է այնպիսի  ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում: 100-ավոր տանկեր ու հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր ու հրթիռներ, 10-նյակ ինքնաթիռներ, 100-ավոր ԱԹՍ-ներ եւ տասնյակ հազարավոր հետեւակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի ՊԲ դիրքերը՝ շփման գծի ողջ երկայնքով:

Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում 150-200 զինվոր: Ընդ որում այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ:

Մեր տեղեկություններով թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տաբեր օղակների հրամանատարական կետերում, եւ ղեկավարում են ռազմական գործողությունները:

Այս նկարագրությունն ինքնին պետք է վկայի, թե ինչպիսի ծանր արտեր են տեղի ունենում առաջնագծում: Արդեն մեկ Արցախի ՊԲ-ն, մեր կամավորական ջոկատները կենաց մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային մարդկային կորուստներ՝ զինվորական եւ քաղաքացիական: Շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդն այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր: Աներեւակայելի է այն տոկունությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս  հարձակմանը հանդիպամն: Մեր զինվորներն ու կամավորականները չեն խնայում ոչին եւ հերոսության ներեւակայելի օրինակներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը:

Այս պահին էլ  թեժ մարտերը շարունակվում են առաջնագծխի տարբեր հատվածներում: Որոշ տեղերում ՊԲ զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին:

Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերեւս ամենավճռորոշ փուլում: Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն  միայն Ղարաբաղի հարցի հետեւից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու: Նրանց նպատակը հայությունն է: Նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է: Նրանք խնդիր են դրել Հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր:

Բայց այսօր հայը, ՀՀ քաղաքացին, Արցախի քաղաքացին Դեր Զորի ճամփորդ չէ: Այսօր, քան երբեւէ մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայությունը, մեր իրավունքը  պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ:

Դրանում համոզվել եմ նաեւ երեկ երեկոյան հեռախոսազրույցներ ունենալով Արցախի ՊԲ պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ առաջնագծում գտնվող մի քանի շարքայինների, սպաների ու ենթասպաների հետ: Նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտամում եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առաջ: Նրանց ասել եմ, որ հայ ազգը, որ նահատակ ու կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել է հաղթանակի անզուգական համը, այլեւս համաձայն չէ որեւէ ուրիշ ճակատագրի:

Միայն ու միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն ժամեր առաջ Արցախի ՊԲ-ն իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ եւ հասել էական հաջողությունների՝ ջախջախելով մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Թշնամին որքան էլ վարձկան հրոսակների հոսք ունենա, չի կարող  մրցակցել ապրելու եւ հաղթելու հայկական կամքի հետ: Ու մենք համատեղ ջանքերով պետք է կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլեւս երբեք իր ոճրագործ  ձեռքերը պարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին:

Սիրելի ժողովուրդ,

Սա մի նոր Սարդարապատ էեւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի եւ այդ նպատակի անունն է հաղթանակ, եւ այդ նպատակի անունն է հաղթանակ:

Մեզնից յուրաքանչյուրըամեն վայրկյան պետք է պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում, ու մենք կհաղթենք: Մենք անպայմանորեն կհաղթենք ու չկասկածեք, որ անպայմնորեն կհաղթենք:

Ու ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում:

Փառք ընկած հերոսներին, Փառքհայոց հաղթական բանակին, Փառք հաղթական հայ ժողովրդին»:-0-


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:48
08 Հունվարի 2021
Շուռնուխում 12 նոր տուն կկառուցեն Ադրբեջանին անցած տների փոխարեն (ՎԻԴԵՈ)
Շուռնուխում 12 նոր տուն կկառուցեն Ադրբեջանին անցած տների փոխարեն. ՎԻԴԵՈ
18:42
08 Հունվարի 2021
Արցախի ԱԽ քարտուղարի կուսակցությունը կոչ է արել Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներին հասնել Փաշինյանի հրաժարականին
Վիտալի Բալասանյանի կուսակցությունը կոչ է արել Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներին հասնել Փաշինյանի հրաժարականին
16:56
08 Հունվարի 2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10–ին հրավիրում է աղոթքի` գերիների և անհայտ կորածների համար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10–ին հրավիրում է աղոթքի` գերիների և անհայտ կորածների համար
16:10
08 Հունվարի 2021
Փաշինյանը նոր զիջումների համար հո՞ղ է պատրաստում և արդյո՞ք Աննա Հակոբյանին կհարցաքննեն. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նոր զիջումների համար հո՞ղ է պատրաստում և արդյո՞ք Աննա Հակոբյանին կհարցաքննեն. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:19
08 Հունվարի 2021
Արդարադատության նախարարն իջավ ցուցարարների մոտ ու վստահեցրեց, որ Ադրբեջանի հետ «գաղտնի համաձայնություններ» չկան (ՎԻԴԵՈ)
Արդարադատության նախարարն իջավ ցուցարարների մոտ ու վստահեցրեց, որ Ադրբեջանի հետ «գաղտնի համաձայնություններ» չկան. ՎԻԴԵՈ
14:15
08 Հունվարի 2021
ՀՀ նախագահի մոտ կորոնավիրուսը բարդ ընթացք ունի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսը բարդ ընթացք ունի
13:49
08 Հունվարի 2021
ԱՆ–ն նշել է կարանտինի չեղարկման ռիսկերն ու կանխատեսել մահերի թվի աճ
ԱՆ–ն նշել է կարանտինի չեղարկման ռիսկերն ու կանխատեսել մահերի թվի աճ
13:29
08 Հունվարի 2021
Բողոքի ակցիա ԱՆ–ի մոտ. քաղաքացիները պահանջում են պարզաբանումներ Ադրբեջանի հետ նոր պայմանավորվածությունների հարցով (ՎԻԴԵՈ)
Բողոքի ակցիա ԱՆ–ի մոտ. քաղաքացիները պահանջում են պարզաբանումներ Ադրբեջանի հետ նոր պայմանավորվածությունների հարցով. ՎԻԴԵՈ
12:12
08 Հունվարի 2021
Ժամկետային զինծառայողների ծնողները ակցիա են կազմակերպել` բողոքելով զինծառայողներին Արցախ ուղարկելու դեմ
Ծնողները բողոքում են, որ իրենց երեխաներին ուղարկելու են Արցախ իրենց կամքին հակառակ
11:32
08 Հունվարի 2021
Փաշինյանը նշել է Արցախյան հարցով եռակողմ հայտարարության առաջնահերթությունը
Փաշինյանը նշել է Արցախյան հարցով եռակողմ հայտարարության առաջնահերթությունը
11:00
08 Հունվարի 2021
Երեկ կատարվել է կորոնավիրուսի 1700 թեստ, հաստատվել է 361 նոր դեպք. ԱՆ–ն մանրամասնում է
Երեկ կատարվել է կորոնավիրուսի 1700 թեստ, հաստատվել է 361 նոր դեպք. ԱՆ–ն մանրամասնում է