Ադրբեջանը կրակել է Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ. վնասվել են բնակելի տներ (ՖՈՏՈ)

13.05.2020, 18:12
Ադրբեջանը կրակել է Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ. վնասվել են բնակելի տներ. ՖՈՏՈ
Ադրբեջանը կրակել է Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ. վնասվել են բնակելի տներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Загружается новость ... "Лево"

«Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ»,- նշել է նա:

Խոսնակը նաև հայտնել է, որ հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։-0-