Ադրբեջանական կողմը Իջևանի հատվածում գնդացրով կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

13.03.2020, 15:04
Ադրբեջանական կողմը Իջևանի հատվածում գնդացրով կրակ է բացել  հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական կողմը Իջևանի հատվածում գնդացրով կրակ է բացել  հայկական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը 12-12։30–ին Իջևանի ուղղությամբ գնդացրով կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով տուժածներ չկան»,- նշել է մամուլի խոսնակը:

Նրա խոսքով, հայկական կողմը պատասխանել է՝ ստիպելով հակառակորդին լռել: -0-