Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյան
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը նախօրեին վիրահատվել է։
Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook–յան իր էջում։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների», – նշել է Ավանեսյանը։
Նախարարը հայտնել է, որ նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
«Վիճակը գնահատվումէ կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան», - հայտնել է Ավանեսյանը։
Նախարարը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Խաչատրյանին։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չորս անձ Ադրբեջանից տեղափոխվելէ Հայաստան։
Վարչապետը նաև հայտնել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջականխնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։

