AdMe–ն պատմել է «Արևելյան Փարիզ»–Երևանի և Հայաստանում հոգու խաղաղություն առնելու մասին (ՖՈՏՈ)
26.10.2018,
14:43
Նրանք, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ եղել են Հայաստանում, պարտադիր վերադառնում են այստեղ:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նրանք, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ եղել են Հայաստանում, պարտադիր վերադառնում են այստեղ՝ հոգու հանգստության, համեղ ուտելիքի և մաքուր օդի համար, հոգու սեփական մասնիկի համար, որը թողնում է այստեղ յուրաքանչուր զբոսաշրջիկ։
Իսկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել ծանոթանալ մեր հրաշք երկրի հետ, AdMe.ru-ն հավաքել է ամենածանրակշիռ պատճառները, թե ինչու զբոսաշրջիկները պետք է մի կողմ թողնեն բոլոր ավանդական ուղղությունները և գնան Հայաստան, որից հետո յուրաքանչուր մարդ վերադառնում է փոխված։
Զբոսնել Արևելյան Փարիզով

Երևանում շատ են բացօթյա սրճարանները, ինչի շնորհիվ զբոսաշրջիկները անվանում են Հայաստանի մայրաքաղաքն Արևելյան Փարիզ։ Ամենամեծ հաճույքը՝ զբոսնել քաղաքով գիշերը, երբ ցերեկվա պես շոգ չէ, երբ փողոցները գեղեցիկ լուսավորվում են, իսկ անվտանգության մասին անգամ մտածել պետք չէ։
Հայերի համար երեկոյան զբոսանքը հաճելի ավանդույթ է, երբ նրանք շփվում և նորություններով են կիսվում միմյանց հետ։ Այդ իսկ պատճառով երեկոյան երևանյան փողոցներում դուք կհայտնվեք իրադարձությունների կիզակետում, ձեր հետ պարտադիր որևէ մեկը կխոսի։ Առաջին իսկ երեկոյին դուք կհասկանանք, որ այստեղ մենակ մնալն անհնար է։
Գտնել հոգու խաղաղությունը

Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը, և հենց այստեղ են պահպանվել հնագույն տաճարները։ Տեղի բնակիչները խորհրուրդ են տալիս սկսել ծանոթությունը Հայաստանի հետ հոգևոր կենտրոնից՝ Վաղարշապատից (Էջմիածին), հաշվի առնելով նաև այն, որ այն շատ մոտ է Երևանին՝ ընդամենը 30 րոպե ավտոբուսով։ Յուրօրինակ շինությունները գտնվում են լեռնագագաթներին, կիրճերում և քարանձավներում, այդ իսկ պատճառով դուք ոչ միայն կծանոթանաք աշխարհի կարևորագույն սրբավայրերի, այլ նաև լիարժեք կվայելեք բնությունը։
Առանձին ուշադրության է արժանի Նորավանքը, որը գտնվում է կարմիր ժայռերի մեջ։ Չնայած նրան, որ Նորավանք հասնելն ավելի դժվար է և ճանապարհը` ավելի երկար, այնուամեյնանիվ, պարզապես անհրաժեշտ է տեսնել այս յուրօրինակ վայրը սեփական աչքերով՝ դուք կփշաքաղվեք հիացմունքից։
Լողալ հայկական ծովում

Անփորձ զբոսաշրջիկներն ասում են, որ Հայաստանի թերություններից մեկը ծով չունենալն է, սակայն փորձառուները գիտեն, որ այնտեղ լավ այլընտրանք կա։ Սևանա լիճը զբոսաշրջիկների և տեղի բնակիչների համար շոգից փրկվելու լավ միջոց է։
Բայց Սևանա լիճն առաջին հերթին պետք է այցելեն ձկան սիրահարները։ Կարելի է սեփական ձեռքերով պատրաստել ընթրիքը, կամ այցելել սրճարան, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Սևանա լիճ։ Գները բավականին մատչելի են։
Ծանոթանալ ժամանակակից արվեստին

Հայերը ստեղծագործ ժողովուրդը են, և մայրաքաղաքում դուք բազում ցուցասրահներ կտեսնեք։ Անպայման այցելեք Կասկադ՝ ժամանակակից արվեստը ներկայացված է այստեղ պատշաճ մակարդակով, ձեզ կզարմացնեն ինչպես արվեստի օբյեկտների արտասովոր գաղափարները, այնպես էլ նրանց կատարումը։
Ճանաչել յուրօրինակ մշակույթը

Հայաստանի գանձը նրա ժողովուրդն է։ Երկրի հետ հաճելի է ծանոթանալ առաջին հերթին հենց նրա շնորհիվ։ Հայ ժողովուրդի պատմությունն աներևակայելի հարուստ և ծանր է, սակայն աշխարհում քիչ ազգեր կան, որոնք կարող են զարմացնել նմանօրինակ բարեսրտությամբ, նրբազգացությամբ և հյուրընկալությամբ։ Կովկասյան հյուրընկալությունը ցանկացած հոգեբույժից ավելի լավ է բուժում հոգեկան վերքերը։
Նրանք ընդունում են հյուրերին, ինչպես կընդունեին սեփական բարեկամներին։ Այդ իսկ պատճառով, եթե ցանկանաք զգալ ձեզ մեծ ընդանիքի անդամ, ապա գնացեք ոչ թե մեծ հյուրանոցներ, այլ մասնավոր հյուրատներ։ Տան տերերը կպատմեն հետաքրքիր պատմություններ և լավ կկերակրեն ձեզ։ Սեղանի վրա պարտադիր կլինի գինի կամ կոնյակ՝ պատրաստվեք կենացների։
Մոռանալ դիետաների մասին

Ինչ նպատակով էլ գնաք Հայաստան, միևնույն է, ձեր ուղևորությունն անպայման կդառնա գաստրոնոմիկ․ խորոված, քյաբաբ, շաուրմա, խաշ, տոլմա և համեղ հայկական հաց։ Այստեղ կհասկանաք, թե ինչ է լավ պատրաստված միսը և ինչպիսին պետք է լինեն իսկական միրգ ու բանջարեղենը։
Սովորել սուրճ ըմպել

Հայերի երակներով հոսում է ոչ թե գինի կամ կոնյակ, այլ սուրճ։ Այդ անուշահոտ ըմպելիքը ամենատարածվածն է Հայաստանում, և օրվա ընթացքում այն խմում են բավականին հաճախ, անգամ չափից շատ։ Ամեն ընտանիք ունի սուրճ պատրաստելու իր գաղտնիքը, սակայն այն ըմպելուց հետո չմոռանաք խնդրել տանտիրուհուն նայել ձեր բաժակը։
Տեսնել, թե որտեղ է ապրում երջանկությունը

Նորավանքի ճանապարհին կարելի է տեսնել գյուղ, որտեղ սյուների վրա արագիլների 40 զույգեր բներ են շինել իրենց համար։ Եվ դա զարմանահրաշ տեսարան է։ Սակայն պետք է հիշել, որ ձմռանը նրանք գնում են տաք երկրներ, իսկ գառնանը վերադառնում են։
Կանգառ կատարել

Եթե հոգնեք նոր ծանոթություններից և աղմկոտ հավաքույթներից, կարող եք փախչել այնտեղ, որտեղ հանգիստ է։ Ասում են, որ լեռները, լճերը և անտառները կարողանում են լավ լսել, իսկ հնագույն ճարտարապետությունը կպատմի ծանր ժամանակների մասին։ Չնայած դրան, այստեղ կա երջանիկ ապագայի հույս։ Հաճախ մենք ժամանակ չենք ունենում, որպեսզի մենակ մնանք և մտածենք ամեն ինչի մասին։ Հայաստանը այն կատարյալ տեղն է, որտեղ կարելի է գտնել այդ հանգստությունը և ուժ հավաքել։-0-