«Ադեկվադ»–ի հիմնադիրն ազատ է արձակվել ոստիկանական բաժնից (ՎԻԴԵՈ)
10.06.2019,
18:53
«Ադեկվադ» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Դանիելյանին ազատ են արձակել Երևանի ոստիկանության կենտրոնական բաժնից։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Ադեկվադ» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Դանիելյանին ազատ են արձակել Երևանի ոստիկանության կենտրոնական բաժնից։
Դուրս գալով ոստիկանական բաժանմունքից` Դանիելյանը հավաքված լրագրողներին հայտնել է բերման ենթարկելու պատճառը, նշելով, որ ոստիկանության գործողությունները կրել են ակնհայտ քաղաքական բնույթ։
«Այսօր առավոտկան ինձ ցույց են տվել մեզ հայտնի ձեռագրով գրված հոդված, որում ինձ և իմ ընկերներին մեղադրում են «հիբրիդային պատերազմ» հրահրելու մեջ։ Հոդվածում օգռագործվել է ֆոտոշոպով արված գունավոր բաբըչկաներով մեր լուսանկարը։ Կարդալով նամակը` ես միանգամից հասկացա, որ այսօր մեզ հերթական շոու է սպասվում, իսկ 2 ժամ անց մեր գրասենյակ եկան ոստիկանության աշխատողները և մեզ անհայտ պատճառով ինձ բերման ենթարկեցին»,– ասաց նա։
Դանիելյանին անհասկանալի է, թե ինչու են ոստիկանները նրան ձեռնաշղթաներ հագցրել, քանի որ ինքը որևէ դիմադրություն ցույց չի տվել և ինքն է համաձայնել ներկայանալ բաժին։
«Ինձ մեղադրում են, որ ես սպառնացել եմ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին (վարչապետ` խմբ.)։ Խոսքն իմ այն հայտարարության մասին է, որ ես արել եմ նախօրեին մամուլի ասուլիսում, որտեղ բառացիորեն կրկնել եմ նույն արտահայտությունները, որոնք մի քանի շաբաթ առաջ Արցախի նախագահի հասցեին արել է ակտիվիստներից մեկը»,– ասաց նա։
Դանիելյանը միաժամանակ հիշեցրեց, որ քաղաքական ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը սպառնացել է «քարով ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը նրանից հետո, երբ վերջինս Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի համար գրավ է վճարել։
«Թող որոշեն իրավաբանները, թե կա՞ արդյոք սպառնալիք իմ երեկվա հայտարարությունում։ Ես դա արել եմ այն պատճառով, որ իրավապահ մարմինները դրանում որևէ հանցակազմ չեն տեսնում, ինչպես ասվում էր ոստիկանության հայտարարությունում։ Սակայն միաժամանակ հաստատվեց այն փաստը, որ Հայաստանում երկակի ստանդարտներ են գործում»,– ասաց «Ադեկվադ»–ի հիմնադիրը։
Ինչպես հայտնեց Դանիելյանը, ոստիկանության բաժնում իրենից պահանջեցին պարզաբանումներ գրել իր արած հայտարարության վերաբերյալ, ինչից ինքը հրաժարվեց։
Նրա խոսքով, նյութերի նախապատրաստումից հետո 10 օրվա ընթացքում պարզ կլինի` քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ։
Նախօրեին մամուլի ասուլիսում «Ադեկվադ» հասարակական կազմակերպության անդամներ Արթուր Դանիելյանը և Լիլիթ Թումանյանը մեղադրել են Հայաստանի ոստիկանությունն ապատեղեկատվության և հասարակական կարծիքի մանիպուլյացիաների համար «Ադեկվադ»–ի անդամ Ազատ Ադամյանի վրա հարձակման տեղեկության հերքման կապակցությամբ։
Ավելի վաղ` հունիսի 9–ի լույս գիշերը, ձերբակալվել է «Ադեկվադ» շարժման մոտ 11 ակտիվիստ։ Հաղորդման մեջ նշվել է, որ օրեր առաջ վարչապետը սպառնալիքներ է հնչեցրել սևազգեստ մարդկանց հասցեին, և ահազանգը կարող էր պայմանավորված լինել «Ադեկվադ»–երի` սև շապիկներով երթով։-0-