«Ադեկվադ»–ի հիմնադիր Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել Ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
10.06.2019,
16:04
Ոստիկանության աշխատողները քիչ առաջ բերման են ենթարկել «Ադեկվադ» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Դանիելյանին:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության աշխատողները քիչ առաջ բերման են ենթարկել «Ադեկվադ» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Դանիելյանին:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց կազմակերպության համակարգող Լիլիթ Թումանյանը, Դանիելյանը բերման է ենթարկվել կազմակերպության գրասենյակից` նախօրեին կայացած մամուլի ասուլիսում արած հայտարարության կապակցությամբ:
«Նախօրեին Դանիելյանը մամուլի ասուլիսում դատապարտել է իշխանությունների արձագանքի բացակայությունն ակտիվիստ Ջիվան Ավետիսյանի այն հայտարարությանը, որում նա սպառնացել է «քարերով ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը: Այդ կապակցությամբ Դանիելյանը որպես օրինակ, այլ ոչ սպառնալիք ասել է, թե անձամբ կարող է նման արտահայտություն անել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Իրավապահ մարմինների այս քայլը մենք համարում ենք երկակի ստանդարտների և օրենքի ընտրողական կիրառման դրսևորում»,- ասաց նա։
Թումանյանն անընդունելի համարեց, որ իրավապահ մարմիններն անտեսել են Գասպարյանւ հայտարարությունը, բայց Դանիելյանին ձեռնաշղթաներով բերման են ենթարկել։
«Օրենքների այսպիսի ընտրողական կիրառումը գործող իշխանությունների կողմից անընդունելի է, և որքան էլ որ նրանք փորձում են այդ ամենն այլ լույսի ներքո ներկայացնել, դա ակնհայտ քաղաքական հետապնդում է»,– ընդգծեց նա։
Նախօրեին մամուլի ասուլիսում «Ադեկվադ» հասարակական կազմակերպության անդամներ Արթուր Դանիելյանը և Լիլիթ Թումանյանը մեղադրել են Հայաստանի ոստիկանությունն ապատեղեկատվության և հասարակական կարծիքի մանիպուլյացիաների համար «Ադեկվադ»–ի անդամ Ազատ Ադամյանի վրա հարձակման տեղեկության հերքման կապակցությամբ։
Ավելի վաղ` հունիսի 9–ի լույս գիշերը, ձերբակալվել է «Ադեկվադ» շարժման մոտ 11 ակտիվիստ։ Հաղորդման մեջ նշվել է, որ օրեր առաջ վարչապետը սպառնալիքներ է հնչեցրել սևազգեստ մարդկանց հասցեին, և ահազանգը կարող էր պայմանավորված լինել «Ադեկվադ»–երի` սև շապիկներով երթով։-0-