Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

03.02.2020, 14:56
Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ
Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

«Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,– նշվում է տարածված հաղորդագրության մեջ։ -0-