ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը երեքշաբթի լրագրողներին ասաց, որ սկանդալային հեռախոսազրույցի «արտահոսքն» 99.9 տոկոսով իր գերատեսչությունից չէ։
Երեքշաբթի համացանցում հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության նախագահ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկել են մեծ հանրային հետաքրքրություն ներկայացնող քրեական գործերը, որոնք հարուցվել են Հայաստանի նախկին պետական պաշտոնյաների դեմ։ Մասնավորապես, նրանք խոսում են Հայաստանի երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովի ձերբակալության ու նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։
Загружается новость ...
"Право"
«Կառույցում աշխատում են հազարավոր մարդիկ, և կարող են լինել մեկ–երկու դավաճաններ, ովքեր կարող են անել այն, ինչ արեցին»,– ասաց Վանեցյանը։
Նա նշեց, որ կան մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ մի քանի տասնյակ հազարավոր դոլարներ ծախսել և ձեռք բերել համապատասխան սարքավորումներ գաղտնալսման համար։
«Եթե հետագայում հայտնի դառնա, որ «մերոնք» ինչ–որ կերպ կապված են դրա հետ, ապա պարտադիր ոչ միայն հրաժարականներ կլինեն»,– ասաց Վանեցյանը։ -0-