435.71
4.38
404.37
+3
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ-ում դիմումների տեղատարափ է. ովքեր են հաղորդում ներկայացնում ընդդեմ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի. ԶԼՄ

11:55
10 Հուլիսի 2020

 ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Դեռեւս հունիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը կոչով դիմել էր քաղաքացիներին, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հայտարարությունից հետո ուժային կառույցում քաղաքացիների կողմից դիմումների տեղատարափ է:

Загружается новость ... "Лево"

«Խոսքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շուրջ տարածված հայտարարությանն է վերաբերում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություններին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը

«Ազգային անվտանգության ծառայությունն ակնկալում է ստանալ նաեւ հանրության աջակցությունը ու հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկություններ տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող մարմնին», – նշել էր ԱԱԾ-ն:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հայտարարությունից հետո բոլոր մարզերից աննախադեպ մեծ թվով մարդիկ են գալիս և ցանկանում հաղորդում ներկայացնել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես քաղաքացիները կազմակերպված են հաղորդում տալիս:

Ընդ որում, թերթի տեղեկություններով՝ այդ մարդիկ անգամ կոնկրետ անուններ են տալիս, եւ հենց դա է պատճառը, որ օրեր առաջ կալանավորվել էր «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Սակայն գործընթացն այսքանով չի սահմանափակվելու, և քաղաքացիների հաղորդումների հիման վրա կարող են նոր բացահայտումներ և կալանավորվածներ լինել:

«Սակայն նկատենք, որ կաշառք տալու և վերցնելու հանցակազմերը հավասար են, և պետք է պատժվեն ինչպես ենթադրյալ կաշառք տվողները, այս դեպքում՝ ԲՀԿ-ականները, այնպես էլ այն վերցնողները, այս դեպքում՝ քաղաքացիները»,- գրում է թերթը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը