441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ–ն կստուգի Ամուլսարի գործարքում առկա կոռուպցիոն հետքերը

14:51
20 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԱԾ–ն կստուգի ԶԼՄ–ներում և սոցցանցերում հրապարակած հաղորդումներն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման գործարքում կոռուպցիոն հետքի առկայությունը։

«Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով»,– իր Facebook–ում գրել է Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Պաշտոնյայի քողազերծումը

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շուրջ քննարկումներին, գրելով, որ դեռ 8 ամիս առաջ գիտեր Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին։

«Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն է, որ նրանք պահում են կոռումպացված համակարգը՝ իր բոլոր ստվերային մեխանիզմներով»,– գրել է Գրիգորյանը։

Նա ավելացրել է, որ իր նշանակման օրվանից Ավինյանի գրասենյակը լծված է եղել իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ինքն ուժը կորցրած ճանաչի տեսչության ընդունած ստուգման ակտը:

«Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողներն են Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով»,– գրել է Գրիգորյանը։

Քաղաքագետի կարծիքը

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր հերթին իր Facebook–ում գրել է, որ լուրջ կասկածներ է ունեցել, որ պարզ, խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել: «Որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի։ Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող»,– նշում է նա։

Նրա խոսքով, ատախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից:

Մարտիրոսյանն ընդգծել է, որ ողջ հասարակությունը պետք է ոտքի կանգն, անհրաժեշտ է բոլոր կառուցողական քաղաքական և անհատ ուժերի միավորում` հանուն Ամուլսարում Հայաստանի փրկության:

Ավելի ուշ քաղաքագետն ավելացրել է, որ վերոնշյալն իր անձնական կարծիքն է, որևէ փաստեր չունի։

«Եվ եթե լուրերը պարզվի որ ճիշտ են և քրեական հետապնդում սկսեն կարծիք և համոզմունք հայտնելու պատճառով` ապա դա կլինի իրենց ինքնակործանման հաջորդ քայլը, որով դիմակներ կպատռեն էլ ավելի»,– ավելացրել է Մարտիրոսյանը, գրելով, որ քաղաքական հետապնդումները կդառնան այլևս ակներև։

Պատգամավորի արձագանքը

Իշխանությունների ներկայացուցիչների պատասխանը չուշացավ` տրանսպորտի նախկին փոխնախարար, այժմ խորհրդարանի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը որոշեց պաշտպան կանգնել իր մարտական ընկերներին, որոնց հետ տարբեր իրավիճակներ է հաղթահարել։

«Ամուլսարի թեման իրենից ենթադրում էր ցանկացած վերադասավորում, հաշվի առնելով խնդրի հարցի կարգավորման մեր մոտեցումը, այն է՝ եզրակացության վերջնական բովանդակությունը»,– նշել է Փամբուխչյանը։

Նա պարզաբանել է, որ իր ընկերների մի մասին դեռ շարունաում է մտահոգել այնտեղի գրվածը, մյուս մասին՝ բավարարել, ընդ որում քաջ գիտակցելով բացասական կողմերը:

Պատգամավորն ընդգծել է, երբ պետությունն ունակ չէ կայացնել թեկուզ ծանր որոշում, այն դադարում է գոյություն ունենալ:

Փոխվարչապետի պատասխանը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր Facebook–ում արձագանքել է Արթուր Գրիգորյանի գրառմանը, նշելով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կարճատև պաշտոնավարման ընթացքում դրսևորեց իրեն որպես այդ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ չունեցող անձ:

«Եվ ամենակարևորը՝ նա չկարողացավ տանել անաչառ արբիտրի դերը, ինչը պահանջվում է այս կարևոր պաշտոնը զբաղեցրած անձից»,– գրել է Ավինյանը։

Անդրադառնալով ստուգման ակտը բեկանելու մասին իշխանությունների կողմից իրականացվող «լոբբինգին»` փոխվարչապետը նշում է, որ դա արվել է, ելնելով դատարանում չբեկանման պարագայում կառավարության պարտությունից խուսափելու նկատառումներից։ «Որոշումն այդպես էլ չբեկանվեց, ու «Լիդիանը» վարչական բողոք ներկայացրեց տեսչական մարմնի դեմ, բողոքը նույնպես մերժվեց Տեսչական մարմնի կողմից, և հիմա գործը քննվում է դատարանում»։

Ինչ վերաբերում է Արթուր Գրիգորյանի նշած կոռուպցիոն տարրերի առկայությանը, ապա, Ավինյանի խոսքով, դրանք այնքան անհեթեթ ու անհիմն են, որ նա հրաժարվել է դրանք մեկնաբանել։ 

Загружается новость ... "Лево"

Բնապահպանները և քաղաքացիներն ահազանգում են

Վերջին օրերին Երևանում և Ջերմուկում մի քանի բողոքի ակցիաներ են անցկացվել Ամուլսարի հանքավայրի շահագործման վերսկսման դեմ։ Բնապահպանները և շարքային քաղաքացիները մտահոգ են, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի աղտոտման։

Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ, որին ասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, համայնքների ղեկավարները, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները և բնապահպանները։

Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, արդեն կես տարուց ավելի է, ինչ դադարեցված է` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։

Օգոստոսի 15–ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։

Փորձաքննությունն անցկացվել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը Քննչական կոմիտեում 2018 թվականի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Փորձաքննության նպատակն Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ