639.82
7.1
522.3
-9
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ-ն կանխել է վարչապետի սպանության և ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու փորձ (ՎԻԴԵՈ)

22:45
14 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր։ Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ,  օգտվելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտ գոտում առկա զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել և իրեն փաստացի պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ  չնախատեսված այլ եղանակով տիրանալ  Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր:

Загружается новость ... "Лево"
Արդյունքում, Ա. Մ.-ն և Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ և նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, սակայն  իրենց գործողություններն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և խափանվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:

Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ:

ԱԱԾ-ն նշում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում կասկածյալներին պատկանող բնակարաններում կամ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի /7,62X54/ գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի  ձեռքի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2160 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, 11 հատ պայթուցիչ/կապսուլ/, 8 հատ էլեկտրական պայթուցիչ/զապալ/, 1 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչ, 1 կծիկ վառոդաթել /ֆիթիլ/, 2 հատ ՌԳԴ տեսակի նռնակ, 3 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ, 1 հատ հակատանկային նռնակի իրան, 1 հատ տրոտիլային խորանարդիկ՝ ինքնաշեն մետաղական շրջանակով, 1 հատ էլեկտրական դետոնացում իրականացնող սարք, ինչպես նաև մեծաքանակ այլ զենք ու զինամթերք, որոնց օգտագործման և նպատակի մասին սույն գործով ներգրավված անձինք մանրակրկիտ քննարկումներ են ունեցել:

«Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրավահպատակ վարքագիծ,  չտրվել սադրանքներին և ըստ այդմ վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և զգուշացնում է, որ վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այս գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսոևորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին և արտաքին անվտանգության և հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:00
29 Դեկտեմբերի 2020
Ի՞նչ հանցանք է գործել Լենա Նազարյանը,Փաշինյանի նոր արդարացումներն ու նոր քրեական գործերը. ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ հանցանք է գործել Լենա Նազարյանը,Փաշինյանի նոր արդարացումներն ու նոր քրեական գործերը. ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:04
29 Դեկտեմբերի 2020
Մարուքյանը տեղեկացրել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին ու նշել վարչապետի ներկայացրած առաջարկը
Մարուքյանը տեղեկացրել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին ու նշել վարչապետի ներկայացրած առաջարկը
19:49
29 Դեկտեմբերի 2020
Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին
Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին, ԱԺ–ն ընդունեց օրենքի լրացումները
19:02
29 Դեկտեմբերի 2020
Ծառուկյանը նշել է, թե ինչ է ասել Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ
Ծառուկյանը նշել է, թե ինչ է ասել Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ
18:53
29 Դեկտեմբերի 2020
«Ո՞վ ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին». ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի բնակիչներին մեկ օր են տվել տները ազատելու համար (ՎԻԴԵՈ)
«Ո՞վ ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին». ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի բնակիչներին մեկ օր են տվել տները ազատելու համար. ՎԻԴԵՈ
16:57
29 Դեկտեմբերի 2020
Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները
Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները
15:39
29 Դեկտեմբերի 2020
ԱԺ իշխող խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանին զրկեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից
ԱԺ իշխող խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանին զրկեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից
15:21
29 Դեկտեմբերի 2020
Մակունցը չի բացառել Փաշինյան–Ծառուկյան հանդիպման հավանականությունն ու նշել է հնարավոր օրակարգը
Մակունցը չի բացառել Փաշինյան–Ծառուկյան հանդիպման հավանականությունն ու նշել է հնարավոր օրակարգը
14:00
29 Դեկտեմբերի 2020
Իշխող խմբակցությունը փորձում է Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. ինքը՝ Զոհրաբյանը նիստին ներկա չէ
Իշխող խմբակցությունը փորձում է Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. ինքը՝ Զոհրաբյանը նիստին ներկա չէ
11:58
29 Դեկտեմբերի 2020
«Խաղաղ բնակիչներին ահաբեկելու» բացահայտ փորձ. Օմբուդսմենը՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի քարտեզով ցուցանակի տեղադրման մասին (ՖՈՏՈ)
«Խաղաղ բնակիչներին ահաբեկելու» բացահայտ փորձ. Օմբուդսմենը՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի քարտեզը պատկերող ցուցանակի տեղադրման մասին. ՖՈՏՈ
22:57
28 Դեկտեմբերի 2020
Պետական ծառայողների աշխատավարձը 2021 թ․-ին չի բարձրանա
Պետական ծառայողների աշխատավարձը՝ անկախ նվազագույն աշխատավարձի աճից, չի բարձրանա

21:10
28 Դեկտեմբերի 2020
Քրգործ է հարուցվել ԱԺ շենքի դիմաց ձվերով միջադեպի առթիվ, 1 անձ բերման է ենթարկվել
ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երկուշաբթի՝ բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ