577.45
6.3
491.15
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ԱԱԾ աշխատակիցը մեղադրվում է գրեթե 1.3 մլն դրամ հափշտակելու մեջ

13:18
24 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ աշխատակից, ավագ ենթասպա Ա.Թ.-ն, օգտագործելով իր՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայող լինելու հանգամանքը, ներազդելով 6 քաղաքացիների վրա, վերջիններիս մոլորության մեջ գցելով, հավաստիացրել է, որ կարող է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներում առանց խոչընդոտների կազմակերպել նրանց կողմից տեսական ու գործնական քննությունները դրական հանձնելու և այդպիսով՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Ավելին, տեղյակ լինելով վերոնշյալ քաղաքացիներից մեկի՝ ոչ սթափ վարելու և սահմանված արագությունը գերազանցելու համար ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից տուգանվելու արդյունքում մեկ տարով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու կարգավիճակի մասին՝ նա հավաստիացրել է, որ կարող է երկամսյա ժամկետում կազմակերպել վերջինիս կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունքի զրկման որոշման չեղարկումը։ Սակայն, ի սկզբանե չունենալով նման նպատակ, կաշառք ստանալու պատրվակով 2020 թվականի մարտ ամսվա ընթացքում վերոնշյալ քաղաքացիներից, մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի՝ 1.295.000 ՀՀ դրամ, ինչի պատճառով նշված անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել ավարտին հասցնել ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու հանցագործության կատարումը։

«Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները և տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, հայտնել իրավապահ մարմիններին»,- նշվում է հայտարարության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:01
08 Հոկտեմբերի 2020
Երեկոյան Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ այսօր երեկոյան Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ
21:36
08 Հոկտեմբերի 2020
Մի քիչ առաջ խոցվեց մեկ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնեց, որ մի քիչ առաջ խոցվել է մեկ ԱԹՍ
13:27
08 Հոկտեմբերի 2020
Զինվորական դատախազությունը զգուշացնում է. զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ
Զինվորական դատախազությունը զգուշացնում է. զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ
12:57
08 Հոկտեմբերի 2020
ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնից, նշանակվել է պարտականությունների ժամանակավոր կատարող
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել է պարտականությունների ժամանակավոր կատարող
12:11
08 Հոկտեմբերի 2020
Լոռու մարզում 39 մարդ մակերեսային աղբյուրի ջրից թունավորում է ստացել
Լոռու մարզում 39 մարդ թունավորվել է մարդ մակերեսային աղբյուրի ջրից․ նրանցից 5-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ
12:00
08 Հոկտեմբերի 2020
Փաշինյան. մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է»
Փաշինյանը հայտնել է, որ ահազանգ է ստացել այն մասին, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է», ԱԱԾ–ում հետաքննություն է սկսվել
11:03
08 Հոկտեմբերի 2020
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 718 նոր դեպք, ընդհանուր՝ 54473
Երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 718 նոր դեպք
00:20
08 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանը մտադիր է Արցախում էթնիկ զտում իրականացնել․ ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
19:54
07 Հոկտեմբերի 2020
Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը
17:44
07 Հոկտեմբերի 2020
Թուրքիան պետք է դադարեցնի իր ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության մեջ․ Փաշինյանն անվանել է զինադադարի պայմանները
Թուրքիան պետք է դադարեցնի իր ներգրավվածությունը և դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին․ Նիկոլ Փաշինյան
14:10
07 Հոկտեմբերի 2020
Եթե ցանկանում ենք, որ վիրավորված զինվորները ստանան լավագույն բուժսպասարկումը, հետևեք սանիտարահամաճարակային բոլոր կանոններին․ Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսի թվերի աճի վերաբերյալ