438.87
4.39
404.41
-2
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 40 մարդու նկատմամբ հետապնդումներ են հարուցվել, որոնցից 10-ը կալանավորվել է, 5-ը՝ ձերբակալվել․ ԱԱԾ-ն աղմկահարույց գիշերվա մանրամասներ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)

15:24
18 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ  ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ  չորս տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայումս 10 անձի նկատմամբ խափանման միոջոց է ընտրվել կանալանավորումը, 5 անձ ձերբակալվել է, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Ընդ որում, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել և քրեական հետապնդումներ հարուցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրած, ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ կամ գույքի  ոչնչացում, վնասում իրականացրած, ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող առանձնատնից գույքի բացահայտ հափշտակություններ կատարած անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզաբանվել են նաև  շուրջ յոթ տասնյակից ավելի անձանց ինքնությունը, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ:

Загружается новость ... "Лево"
Քրեական հետապնդումներ են հարուցվել և իրականացվել նաև սոցիալական ցանցերում լայն տարածում ստացած տեսագրություններում պատկերված անձանց գերակշիռ մասի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած իգական սեռի երկու ներկայացուցիչների, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի, ՀՀ կառավարության շենքում՝ վարչապետի ընդունարանի դուռը վնասող, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ, գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած, «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում զանգվածային անկարգության կազմակերպիչների, նույն վայրում բռնություն գործադրելու կոչ անող անձանց, որոնց գերակշիռ մասը վարույթն իրականացնող մարմնին տվել է խոստովական ցուցմունքներ և զղջացել կատարածի համար:

Միևնույն ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից հետևողականորեն միջոցներ են ձեռնարկվել զանգվածային անկարգության կազմակերպիչներին կամ ղեկավարներին հայտնաբերելու ուղղությամբ, որի ընթացքում քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների, դեպքին ականատես անձանց հարցաքննություններով, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերված տեսախցիկների զննությամբ արդեն իսկ ձեռք են բերվել փաստական տվյալներ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, ունեցած դերակատարության և զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունները հենց դեպքի վայրում ղեկավարելու, ուղղորդելու վերաբերյալ: Մասնավորապես՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ զանգվածային անկարգությունների ընթացքում հատկապես հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների համախոհների ակտիվ դերակատարության վերաբերյալ, ովքեր աչքի են ընկել դեպքի վայրում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացնելու կամ նույնաբնույթ այլ ակտիվ վարքագծով:

«Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ զանգվածային անկարգության կազմակերպիչների կամ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
ԵՄ կարգելվի մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը