+10
Եղանակը Երևանում
Հայ

Հանրաքվեի դեմ շարժման` բերման ենթարկված մասնակիցներն ազատ են արձակվել. Ոստիկանություն

13:37
11 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սահմանադրության հանրաքվեի արդյունքների դեմ ընդդիմադիր ակցիայի մասնակիցները, ովքեր նախօրեին վարչական բերման էին ենթարկվել, ազատ են արձակվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Նրանք բերման էին ենթարկվել վարչական իրավախախտումների համար։ Բայց երեկոյան նրանց ազատ են արձակել»,– ասաց Ոստիկանության ներկայացուցիչը։

Ընդդիմադիր շարժման մասնակիցները պահանջում են անվավեր հայտարարել հանրաքվեի արդյունքները, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ նշանակել։ Նախօրեի երեկոյան հանրահավաքի ակտիվիստներն ակտիվ աշխատանք են տանում երիտասարդ համախոհների շրջանում՝ վրաններ տեղադրելով, քաղաքացիական անհնազանդության քողի տակ հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կատարելով փորձում էին սադրել հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժի գործադրում: Սակայն ոստիկանության աշխատողները կանխել են նրանց գործողությունները, ինչից հետո քաշքշուկ է տեղի ունեցել։ Այնուհետև ակտիվիստները շարժվել են դեպի Հայաստանի ԿԸՀ շենք։

Խորհրդարանական իշխանավարման անցում նախատեսող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվել է դեկտեմբերի 6–ին Հայաստանում։ ԿԸՀ նախնական տվյալներով, սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 63.35 տոկոսը, «դեմ»` 32.35 տոկոսը։

Ընդդիմությունը հայտարարում է քվեարկության ընթացքում տեղ գտած բազմաթիվ կեղծումների մասին, իշխանությունները նշում են, որ խախտումները չեն կարող ազդել վերջնական արդյունքների վրա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում