Ստուգվում են ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը. ՔԿ
06.12.2015,
16:33
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել են մամուլի հրապարակումները՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի կողմից արձանագրված դեպքերի վերաբերյալ, ասված է կոմիտեի կայքում։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել են մամուլի հրապարակումները՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի կողմից արձանագրված դեպքերի վերաբերյալ, ասված է կոմիտեի կայքում։
Ահազանգերից մեկը վերաբերում է Վանաձորի թիվ 30/6 ընտրական տեղամասային հանձնաժողովի նախագահին, մյուս 2-ը՝ Լոռու մարզի ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։
«Ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակումները Լոռու մարզային քննչական վարչություն է ուղարկվել Լոռու մարզի դատախազի կողմից: Կատարվում է քննություն՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»-ասված է հաղորդագրությունում:
Ոստիկանության վերջին տվյալներով ընտրախախտումների վերաբերյալ 38 ահազանգ է ստացվել:
Դեկտեմբերի 6–ին Հայաստանում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Բարեփոխումներով նախատեսվում է անցամ կատարել խորհրդարանական իշխանավարման։ Այսօր ժամը 08։00–ից երկրում բացվել են 1997 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։
Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։
Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–