Հանցավոր խմբի բացահայտումը վկայում է հայկական երկու պետություններին սպառնացող վտանգի աճի մասին

25.11.2015, 14:09
Երևանում հանցավոր խմբի բացահայտումը վկայում է հայկական երկու պետություններին սպառնացող վտանգի աճի մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հանցավոր խմբի բացահայտումը վկայում է հայկական երկու պետություններին սպառնացող վտանգի աճի մասին
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում հանցավոր խմբի բացահայտումը վկայում է հայկական երկու պետություններին սպառնացող վտանգի աճի մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգությունը չորեքշաբթի հաղորդում է տարածել, որ ԱԱԾ ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցախումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։

«Ես դեռ ծանոթ չեմ բոլոր մանրամասներին, բայց կատարվածը վկայում է այն մասին, որ տարածաշրջանում ընդհանուր անվտանգության մակարդակը նվազել է, իսկ ռիսկերը մեծացել են»,-ասաց  Մելիք-Շահնազարյանը:

Փորձագետը համարում է, որ պետք է զգոն լինել:

Փորձագետ. Հայաստանում ահաբեկությունների սպառնալիքներ գոյություն ունեն>>

Ազգային անվտանգության ծառայության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանել է Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր խումբ:

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում նոյեմբերի 25–ին հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ:-0-