ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հայկական այն մեդիառեսուրսներից է, որ մշտապես գտնվում է բարձրունքում, ասաց քաղաքագետ Կարեն Քոչարյանը` գործակալության 10-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մշտապես բարձրունքում է այն առումով, որ այն երբեք չընկավ ռեյթինգների, Facebook «լայքերի», անիմաստ սկանդալային նյութերի հետևից »,-ասաց Քոչարյանը: Նրա կարծիքով, էլեկտրոնային զլմի համար տասը տարվա գործունեությունը բավականին մեծ ցուցանիշ է:
«Կայքերը, որպես այդպիսին ակտիվացան միայն 2008 թվականից: Այն որ կայքը բացվել է դրանից առաջ` խոսում է այն մասին, որ գործակալության ղեկավարությունն առավել հեռատես է և զարգացման այդ հնարավորությունը դիտարկել էր ավելի վաղ»
Նա գործակալությանը ցանկացավ բարգավաճում և հետագա ստեղծագործական հաջողություններ:
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։
Հիմա
www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։
ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (
www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև`
www.telecom.arka.am և բարձր տեխնոլոգիաների պորտալը,
www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը,
www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-