ՀՀ ԱՆ հերքում է «խոզի գրիպից» ծննդկանի մահվան փաստը

13.01.2016, 13:29
Չորեքշաբթի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի մոտ չի հաստատվել H1N1վիրուսը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը։  
 ՀՀ ԱՆ հերքում է «խոզի գրիպից» ծննդկանի մահվան փաստը
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի մոտ չի հաստատվել H1N1վիրուսը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը։   

Հայաստանում H1N1 վիրուսի հետևանքով ևս երկու մարդ է մահացել. բժիշկներ>>

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ վերջերս ծննդաբերած կնոջ մոտ H1N1 վիրուսի առկայությունը չի հաստատվել», – ասաց Հայաթյանը` չնշելով ծննդկանի մահվան պատճառը։

Նա նաև տեղեկացրեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում չորեքշաբթի «խոզի գրիպից» 60–ամյա տղամարդ է մահացել։

Այսպիսով, Հայաստանում ընդհանուր առմամբ մահացել է տասը մարդ, որոնց մոտ հաստատվել է H1N1 վիրուսը։

ՀՀ ԱՆ–ի` չորեքշաբթի ներկայացրած տվյալներով` հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում բուժվում է 81 մարդ, որոնցից 14–ը միացված են արհեստական շնչառության սարքերին։ Երեքշաբթի ժամը 20։00–ի դրությամբ` ՍՇՎ–ով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 799` հունվարի 11–ին ժամը 20։00–ին գրանցված 855–ի դիմաց։ –0–