Քոչարյան. Հայաստանի սպասումները ԵՏՄ-ից չարդարացան, սակայն վաղ է եզրակացություններ անել

18.11.2015, 16:25
Հայաստանի սպասումները Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից չարդարացան, բայց դեռևս վաղ է  եզրակացութփյուններ անել, ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Քոչարյան. Հայաստանի սպասումները ԵՏՄ-ից չարդարացան, սակայն վաղ է  եզրակացություններ անել
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի սպասումները Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից չարդարացան, բայց դեռևս վաղ է  եզրակացութփյուններ անել, ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գերմանական Deutsche Welle.հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Հայտարարված նպատակն ու մղումը հետևյալն էին. մենք մտնում ենք մի մեծ մաքսային տարածք, որը հայկական բիզնեսի և արտահանողների համար մեծ հնարավորություններ է բացելու: Անցել է շուրջ մեկ տարի, բայց արտահանումը չմեծացավ, հակառակը՝ փոքրացավ»,-ասել է Քոչարյանը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով,  Հայաստանում 2015 թվականի 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,9 տոկոսով, կազմելով 1 095,6 մլն. դոլար: Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից  ՌԴ արտահանման ծավալները  նվազել է 25,9 տոկոս, կազմելով 158,5 մլն. դոլար:

Քոչարյանի խոսքերով,  տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արմատապես փոխեցին իրավիճակը: Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը տարավ գործընթացը հայակական իշխանությունների սպասելիքների հակառակ ուղղությամբ: Դրան գումարվեցին պատժամիջոցները, ռուսական իշխանությունների ջանքերը ներմուծման փոխարինման ուղղությամբ և այլն:

«Այդ պատճառով էլ հայկական բիզնեսին խոստացված տոնը չկայացավ: Բայց, միևնույն ժամանակ, սա չափազանց կարճ ժամանակահատված է վերջնական գնահատականներ տալու համար: Ազդանշաններն այնպիսին են, որ մեր իշխանություններին պետք է չափազանց ակտիվ և ստեղծարար մոտեցում ցուցաբերել այս իրավիճակին և հասկանալ, որ լավ կյանքը որևէ մեկը հենց այնպես չի նվիրելու»,-ասել է Քոչարյանը:

ԵՏՀ նախարար. ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը դրական ազդեցություն է ունեցել>>

Նա նշել է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ կազմակերպության ես անդամակցում` կառավարումը պետք է էֆեկտիվ լինի, պետք է էֆեկտիվ լինեն քո բիզնեսմենների համար գործ անելու պայմանները, դու պետք է խրախուսես սեփական տնտեսության արտահանման բաղկացուցիչը:

«Միայն այդ ժամանակ իրականում հնարավոր կլինի գտնել սեփական տեղը մեծ տնտեսական տարածության մեջ»,-ասել է Քոչարյանը:

Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է:-0-