Առաջին տիկնոջ կրակոտ կատարումը Պրովանս ռեստորանում (տեսանյութ)
04.02.2016,
18:09
Լևոն Օգենազովը դեկտեմբերին Հայաստանում էր: Նրա, ինչպես նաև Հայաստան ժամանող բազմաթիվ աստղերի հյուրասիրության համար սովորաբար ընտրվում է Հյուսիսային պողոտայում գտնվող Պրովանս ռեստորանը:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լևոն Օգենազովը դեկտեմբերին Հայաստանում էր: Նրա, ինչպես նաև Հայաստան ժամանող բազմաթիվ աստղերի հյուրասիրության համար սովորաբար ընտրվում է Հյուսիսային պողոտայում գտնվող Պրովանս ռեստորանը, գրում է Newsbook.am-ը:
Տեսանկարահանումն արված է հենց այդ ռեստորանում: Ռոյալի մոտ Լևոն Օգանեզովն է, որը նվագակցում է տիկին Ռիտա Սարգսյանին: ՀՀ առաջին տիկնոջը ձայնակցողների շարքում են Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Առաջին տիկնոջ կրակոտ և ուրախ կատարումը Newsbook.am-ը ներկայացնում է ստորև՝ հիշեցնելով, որ դաշնամուրի մոտ է ՌԴ վաստակավոր և ՌԴ ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը, որը վարել է բազմաթիվ ռուսական հեռուստանախագծեր` «Սպիտակ թութակ», «Աղմուկ դաշնամուրի շուրջ», «Բարի երեկո, Իգոր Ուգոլնիկովի հետ» և այլն:-0-