Արա Աբրահամյանը նոյեմբերի 23-ին նոր առաքելությամբ Է ժամանելու Հայաստան
21.11.2015,
10:26
«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երևանում տված իր վերջին մամուլի ասուլիսից հետո կտրականապես հրաժարվում է շփվել լրագրողների հետ, նոյեմբերի 23-ին Հայաստան Է ժամանելու, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երևանում տված իր վերջին մամուլի ասուլիսից հետո կտրականապես հրաժարվում է շփվել լրագրողների հետ, նոյեմբերի 23-ին Հայաստան Է ժամանելու, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Նա այստեղ կմնա մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ։
Թերթի տեղեկություններով, Աբրահամյանը միայնակ չի գալիս ՀՀ։ Նրա հետ կլինի ինչ-որ խոշոր գործարար։ Աբրահամյանը, «ըստ մեր աղբյուրների, այս անգամ Էլ հայտարարելու Է տնտեսական ինչ-որ շարժում սկսելու մասին, որը մասնաճյուղեր Է ունենալու ՌԴ-ում, Լոս Անջելես քաղաքում»,–գրում է թերթը։-0-