«Զվարթնոցում» տեղադրված ռումբի մասին ահազանգի հետքերով. հայտնի է ահազանգի հեղինակը
29.05.2020,
20:23
«Զվարթնոցում» տեղադրված ռումբի մասին ահազանգի հետքերով. հայտնի է ահազանգի հեղինակը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 28-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ինքը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:
«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեղծ ահազանգը կատարել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 32-ամյա բնակիչը, որը մայիսի 28-ին, ժամը 06.00-ին, Թալին քաղաքից բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Նախապատրաստվում են նյութեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–
Загружается новость ... "Лево"