«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող 35–ամյա տղամարդը

24.06.2024, 13:29
Հետախուզվում էր Գերմանիայի Ինտերպոլի կողմից․ «Զվարթնոց»–ում ձերբակալվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվող տղամարդը
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող 35–ամյա տղամարդը

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 22-ին, ժամը 3-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 35-ամյա Լեոնիդ Բ.-ն, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նա ապրիլի 15-ից Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: