«Զվարթնոց» օդանավակայանը ցնցող լուսանկար է հրապարակել այսօրվա ամպրոպից (ՖՈՏՈ)
16.10.2024,
21:54
«Զվարթնոց» օդանավակայանը ցնցող լուսանկար է հրապարակել այսօր երեկոյան գրանցված ամպրոպից

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Զվարթնոց» օդանավակայանը ցնցող լուսանկար է հրապարակել այսօր երեկոյան գրանցված ամպրոպից։
Լուսանկարը հրապարակվել է օդանավակայանի Facebook–յան էջում։ Նշվում է, որ լուսանկարի հեղինակը Ռոման Մաթշկալյանն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։