477.59
7.27
445.64
+24
Եղանակը Երևանում
Հայ

«Զորքերը հայելային հետ քաշելու» կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար». Թաթոյանը զգուշացնում է

12:06
01 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Զորքերը հայելային հետ քաշելու» կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար, զգուշացնում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

«Օբյեկտիվ ապացույցը ադրբեջանական վերջին անօրինական արարքներն ու ներխուժումներն են Արցախում (Փառուխ, Խրամորթ, Քարագլուխ), որոնք «զորքերի հայելային հետքաշման» կառավարության առաջ բերած գաղափարի արդյունք են:
Այս գաղափարը դատապարտելի կերպով բերվեց հանրային տիրույթ, գովազդվեց և դարձավ արբեջանանական շահերին ձեռնտու օրակարգի մաս: Հետևողականորեն զրոյացվում են մեր գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու հնարավորությունները` անվտանգությունը մարդուց ու նրա իրավունքներից կտրելով և ամեն ինչ մտցնելով ռազմաքաղաքական տանիքի տակ», - նշում է Թաթոյանը:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, վիճակն ավելի վատացրին ու շարունակում են վատացնել ՀՀ բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաներ, որոնք «իրենց անպատասխանատու, քաղաքական շահերով պայմանավորված հայտարարություններով ադրբեջանական իշխանություններին տվեցին զորքերն ամրացնելու հիմքեր, սեփական քաղաքական շահերի համար անում եմ տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ՝ անտեսելով Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգությունը, կյանքի և մյուս իրավունքները»:

Թաթյանն ընդգծում է, որ այս կերպ նաև խոցելի դարձվեցին Հայաստանի Զինված ուժերի, Սահմանապահ զորքերի և մյուս ծառայողների կյանքն ու առողջությունը։

«Այսքանից հետո արվում են հայտարարություններ, թե ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը անիրատեսական խնդիր է ու դա գցում են միջազգային ասպարզեզ: Զուգահեռ, ադրբեջանական զինված ուժերն անպատժելիության մթնոլորտում շարունակում են հանցավոր արարքները՝ մեր գյուղերի վրա կրակոցներից մինչև հողատարածքների ու տների անօրինական զավթումներ՝ դիտավորությամբ անհնարինության վերածելով մարդկանց կյանքը», - նշում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պատպանը:

Նա նաև ընդգծում է, որ չի նվազել հայատյացության պետական հովանավորությունը:

«Կառավարությունն ինքը խոսափում է հասարակությանը բացատրություններ տալուց. մինչև ու՞ր և որքա՞ն են հետ քաշվելու մեր զորքերը, ի՞նչ նկատի ունեն «զորքեր» ասելով, ու՞մ հույսին են մնալու սահմանային բնակավայրերը, ի՞նչ սկզբունքով է սահմանային բնակավայրերում դիտորդություն իրականացվելու կամ արդյոք իրականացվելու է և այլն: Արդյոք «հայելային հետքաշումը» վերաբերում է միայն ադրբեջանական ներխուժումներին Գեղարքունիքում, Սյունիքում, թե նաև մյուս բնակավայրերին: Եթե վերաբերում է միայն ներխուժումներին, ապա ի՞նչ լուծումներ են լինելու մյուս վայրերում մարդկանց անվտանգության, սեփականության ու այլ իրավունքների համար և այլն: Սա կառավարության դատապարտելի պահվածք է», - հարցադրում է անում Թաթոյանն՝ ավելացնելով, որ անորոշություն է տիրում ոչ միայն Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, այլ նաև միջազգային ասպարեզում:

«Ուստի, «զորքերի հայելային հետքաշումը» միայն քաղաքական գաղափար է, զուրկ է մասնագիտական հիմքերից և առկա վիճակում իրական սպառնալիք է մեր Հայրենիքի, մեզնից յուրաքանչյուրի անվտանգության ու կենսական իրավունքների համար», - ընդգծում է նա:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:08
01 Հունիսի 2022
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
16:49
01 Հունիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:34
01 Հունիսի 2022
Փաշինյանը Պուտինին մտահոգություն է հայտնել բրյուսելյան հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով
Փաշինյանը Պուտինին մտահոգություն է հայտնել բրյուսելյան հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով
15:11
01 Հունիսի 2022
ԶԼՄ-ները հայտնում են, որ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է եկել Սյունիքի մարզում, ՊՆ-ն մեկնաբանում է
ԶԼՄ-ները հայտնում են, որ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է եկել Սյունիքի մարզում, ՊՆ-ն մեկնաբանում է
11:15
01 Հունիսի 2022
Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել հանգամանքները պարզել. Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ հայրն առաջին անգամ խոսել է ողբերգական դեպքի մասին
Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել հանգամանքները պարզել. Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ հայրն առաջին անգամ խոսել է ողբերգական դեպքի մասին
10:42
01 Հունիսի 2022
ՊՆ-ն ներկայացնում է իրադրությունը սահմանին ու հերքում Ադրբեջանի ապատեղեկատվությունը
ՊՆ-ն ներկայացնում է իրադրությունը սահմանին ու հերքում Ադրբեջանի ապատեղեկատվությունը
21:37
31 Մայիսի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
16:07
31 Մայիսի 2022
Հայաստանի խոշորագույն կովիդային բուժկենտրոնը վերադառնում է աշխատանքի բնականոն ռեժիմի
Հայաստանի խոշորագույն կովիդային բուժկենտրոնը վերադառնում է աշխատանքի բնականոն ռեժիմի
15:45
31 Մայիսի 2022
Արմավիրում գրանցված ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ֆուտբոլային ակադեմիայի 15–ամյա սանը
Արմավիրում գրանցված ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ֆուտբոլային ակադեմիայի 15–ամյա սանը
15:20
31 Մայիսի 2022
Հայաստանից Ավստրալիա. 200 հազար դոլարի ափիոնի խմբաքանակ է հայտնաբերվել փոստային առաքանիներում (ՎԻԴԵՈ)
Հայաստանից Ավստրալիա. 200 հազար դոլարի ափիոնի խմբաքանակ է հայտնաբերվել փոստային առաքանիներում. ՎԻԴԵՈ
12:00
31 Մայիսի 2022
Հյուրեր Աֆրիկայից. Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի (ՖՈՏՈ)
Հյուրեր Աֆրիկայից. Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի. ՖՈՏՈ
10:44
31 Մայիսի 2022
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում