+22
Եղանակը Երևանում
Հայ

«Զինվորներից մեկն ունի առողջության հետ անհամատեղելի վիրավորում». Տոնոյանը մեկնաբանել է ՊԲ զորամասերից մեկում գրանցված միջադեպը. ՎԻԴԵՈ

13:10
25 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է երեկ ՊԲ զինծառայողների վիրավորում ստանալու փաստը։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը։ Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մահափորձ) և 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանությանը հասցնելը), կատարվում է նախաքննություն:

«Քանի որ իրականում հենց ի սկզբանե որոշակի տեղեկատվության պակաս կար, բայց ՊԲ հրամանատարությունը շատ կարճ ժամանկում արդեն պարզաբանումներ ներկայացրեց։ Փառք Աստծուն, չունենք զոհ, իհարկե մեկ զինծառայող, ով իրեն է կրակել, ունի առողջության հետ անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն ամեն ինչ անում են, որ փրկեն։ Շուտով կտեղափոխվի Երևան», – նշեց Տոնոյանը` հավելելով, որ մյուս զինվորն ունի թեթև վիրավորում։

Պատասխանելով այն հարցին, թե վեճն միջանձնային է եղել` Տոնոյանը նշեց, որ նախաքննության ընթացքում պարզ կլինի։

«Ես հիմա ավելորդ բաներ չասեմ, բայց լինում են այդպիսի բաներ, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եկել ինչ–որ պահի», – նշեց Տոնոյանը։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:09
03 Սեպտեմբերի 2021
Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ուսուցչուհուց կաշառք է պահանջել, ձայնագրությունը հայտնվել է համացանցում․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍՆ-ն (Ձայնագրություն)
«Ինչի՞ համար պիտի 300-400 հազար փող ստանաս»․ Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ուսուցչուհուց կաշառք է պահանջել, ձայնագրությունը հայտնվել է համացանցում․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍՆ-ն.Ձայնագրություն
17:29
03 Սեպտեմբերի 2021
Էլեկտրաէներգետիկ վիճակը Հայաստանում կայուն է, բայց լարված. մանրամասնում է փորձագետը
Էլեկտրաէներգետիկ վիճակը Հայաստանում կայուն է, բայց լարված. մանրամասնում է փորձագետը
14:11
03 Սեպտեմբերի 2021
Որքա՞ն են պահպանվում COVID-19–ի հակամարմինները.ԵՊԲՀ–ն ներկայացնում է հետազոտությունների ուշագրավ արդյունքները
Որքա՞ն են պահպանվում COVID-19–ի հակամարմինները.ԵՊԲՀ–ն ներկայացնում է հետազոտությունների ուշագրավ արդյունքները
12:34
03 Սեպտեմբերի 2021
Կամ պատվաստում, կամ ՊՇՌ թեստ. ո՞ր ոլորտներին են վերաբերում սահմանափակումները (ՎԻԴԵՈ)
Կամ պատվաստում, կամ ՊՇՌ թեստ. ո՞ր ոլորտներին են վերաբերում սահմանափակումները.ՎԻԴԵՈ
11:10
03 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 595 նոր դեպք, 488 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 595 նոր դեպք, 488 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
21:25
02 Սեպտեմբերի 2021
Որո՞նք են COVID-19–ի դեմ պատվաստումների բժշկական հակացուցումները.պարզաբանում է ԱՆ–ն
ԱՆ–ն պարզաբանում է, թե որոնք են COVID-19–ի դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները
15:09
02 Սեպտեմբերի 2021
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
14:54
02 Սեպտեմբերի 2021
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում 4 պատվաստված քաղաքացի կառողացել է հաղթահարլ COVID-19–ն` ունենալով ծանր առողջական խնդիրներ
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում 4 պատվաստված քաղաքացի կառողացել է հաղթահարլ COVID-19–ն` ունենալով ծանր առողջական խնդիրներ
13:47
02 Սեպտեմբերի 2021
Արարատի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 30 տուժածներից 4–ը վերակենդանացման բաժանմունքում են
ԱՆ–ն տեղեկություններ է հայտնում Արարատի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին
12:28
02 Սեպտեմբերի 2021
Հայաստանում հայտարարվում են նոր եռամսյա վարժական հավաքներ
Հայաստանում հայտարարվում են պահեստազորայինների նոր եռամսյա վարժական հավաքներ
12:02
02 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսով վարակված 20 և 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է. նախարար (ՎԻԴԵՈ)
Կորոնավիրուսով վարակված 20 և 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է. ՎԻԴԵՈ
11:18
02 Սեպտեմբերի 2021
Կանգնած ենք համահայկական փորձության առջև.ՀՀ նախագահն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30–ամյակի առթիվ
Կանգնած ենք համահայկական փորձության առջև.ՀՀ նախագահն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30–ամյակի առթիվ