432.44
5.78
396.66
-4
Եղանակը Երևանում
Հայ

Զինծառայողների համար կսահմանվի ատեստավորման համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար

12:37
07 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայության կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, հաղորդում է Առաջին լրատվականը:

Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի այն զինծառայողների համար, որոնք զբաղեցնում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանել ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով հաշվարկել հավելավճար:

Ատեստավորմանը մասնակցելու և հավելավճարի հաշվարկման հետ կապված պայմանները, ատեստավորման կարգը, մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափը և վճարման կարգը նախատեսվում են սահմանել ՀՀ Կառավարության որոշմամբ:

«Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո, և ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը»,- ասաց նախարարը:

Պայմանագրային զինծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
23 Հունվարի 2023
Երևանում ակցիա է կազմակերպվել ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին (ՖՈՏՈ)
Երևանում ակցիա է կազմակերպվել ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին. ՖՈՏՈ
14:52
23 Հունվարի 2023
Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին. քննակվել է Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը
Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
14:46
23 Հունվարի 2023
Պապիկյանը մեղավոր չէ. Ալեն Սիմոնյանը կարծում է, որ նախարարը չի կարող կապ ունենալ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի հետ
Պաշտպանության նախարարն այս ամենի հետ որևէ ձևով չի կարող կապ ունենալ, ասել է Սիմոնյանը 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ
14:04
23 Հունվարի 2023
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
13:57
23 Հունվարի 2023
Պապիկյանը հրաժարվել է քննարկել բանակի խնդիրները. ԱԺ–ում ձախողվել է թեմատիկ քննարկումը
Պապիկյանը հրաժարվել է քննարկել բանակի խնդիրները. ԱԺ–ում ձախողվել է թեմատիկ քննարկումը
13:10
23 Հունվարի 2023
Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին
ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացվել ԱԺ նախագահին
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
11:00
23 Հունվարի 2023
Տեղումներ չեն սպասվում, բայց կցրտի մինչև -16. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղումներ չեն սպասվում, բայց կցրտի մինչև -16. ներկայացնում ենք առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
17:53
21 Հունվարի 2023
Թուրք-ադրբեջանական դաշինքին պետք չէ հզոր Հայաստան, նրանց պետք է ռեզերվացիա. Ոսկանյան (ՎԻԴԵՈ)
Թուրքիային և Ադրբեջանին պետք է հնարավորինս թույլ, կառավարելի Հայաստան, նշել է Վարդան Ոսկանյանը. ՎԻԴԵՈ
15:33
20 Հունվարի 2023
ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
Ժաննա Անդրեասյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
13:23
20 Հունվարի 2023
Դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
Գլխավոր դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
13:18
20 Հունվարի 2023
44-օրյա պատերազմի զոհերի զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՔԿ–ի շենքի մոտ
Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ