431.27
5.71
396.02
-4
Եղանակը Երևանում
Հայ

Զինծառայող է կալանավորվել համածառայակցին սպանելու և ևս երկու զինծառայողի վիրավորելու մեղադրանքով

22:13
21 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողի սպանության և ևս երկու զինծառայողների հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորանոցում զինծառայողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողը, սպանելու դիտավորությամբ, «АКМ» տեսակի ինքնաձիգից անկանոն կրակահերթ է արձակել համածառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայողին պատճառվել է մահացու հրազենային վիրավորում, իսկ ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողներ, հրազենային տարբեր վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 01.07.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Միջադեպին մասնակից ևս երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել՝ 01.07.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու համար, ներկայացվել են դատավարականհսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:05
27 Հունվարի 2023
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմինը
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմինը
17:37
27 Հունվարի 2023
Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ (ՎԻԴԵՈ)
Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը. ՎԻԴԵՈ
14:03
27 Հունվարի 2023
Աթենք Երևան չվերթով փորձել են ներմուծել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ (ՎԻԴԵՈ)
Փորձել են Հայաստան ներմուծել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ. ՎԻԴԵՈ
11:38
27 Հունվարի 2023
Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել (ՎԻԴԵՈ)
Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել. ՎԻԴԵՈ
10:40
27 Հունվարի 2023
Միքայել և Կարեն Վարդանյանները բանակի օրվա առթիվ 330 մլն դրամ են տրամադրել 44-օրյա պատերազմում զոհվածների անչափահաս երեխա ունեցող 1098 ընտանիքի (ՎԻԴԵՈ)
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել. ՎԻԴԵՈ
09:59
27 Հունվարի 2023
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15:49
26 Հունվարի 2023
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր չվերթեր է գործարկում
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր  չվերթեր է գործարկում
15:35
26 Հունվարի 2023
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես կփակվի
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես չի գործելու
15:02
26 Հունվարի 2023
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
12:31
26 Հունվարի 2023
Շիրակը նոր մարզպետ ունի
Շիրակում նոր մարզպետ է նշանակվել
12:27
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանում հրդեհի գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
15 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
11:57
26 Հունվարի 2023
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի