567.95
6.65
484.23
+22
Եղանակը Երևանում
Հայ

Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք»՝ Ադրբեջանի նախագահը դիտավորյալ տապալում է եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը. ՀՀ ԱԳՆ

15:08
05 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններ, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:

«Կրկնում եմ հերթական անգամ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար», – ընդգծել է Նաղդալյանը:  

Նա նաև մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունները, որ լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը: 

«Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով: Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները», – նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: 

Նաղդալյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում: 

«Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են», – եզրափակել է Նաղդալյանը:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:33
22 Սեպտեմբերի 2021
«Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայքն այսուհետ ունի նոր դիզայն
Նոր կայքում ընկերության կողմից մատուցվող ծառայությունները դասակարգված են ըստ բաժինների՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար
20:07
22 Սեպտեմբերի 2021
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Հայկոյի առողջական վիճակից, Պուտին-Էրդողան հանդիպումն ու Փաշինյանի գաղտնի մեսիջը Ալիևին.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Հայկոյի առողջական վիճակից, Պուտին-Էրդողան հանդիպումն ու Փաշինյանի գաղտնի մեսիջը Ալիևին.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:30
22 Սեպտեմբերի 2021
Հայաստանում կանցկացվեն «Որոտ 2021» ՀԱՊԿ–ի զորավարժությունները
Հայաստանում սեպտեմբերի 24–28–ը կանցկացվեն «Որոտ 2021» հատուկ զորավարժությունները
13:42
22 Սեպտեմբերի 2021
Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից
Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից
12:55
22 Սեպտեմբերի 2021
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանն անդրադարձել է Հայկոյի առողջական վիճակին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանն անդրադարձել է Հայկոյի առողջական վիճակին
12:48
22 Սեպտեմբերի 2021
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
11:35
22 Սեպտեմբերի 2021
Հայտնի երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է, նրան միացրել են արհեստական շնչառության սարքին
Հայտնի երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է, նրան միացրել են արհեստական շնչառության սարքին
11:13
22 Սեպտեմբերի 2021
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է
11:08
22 Սեպտեմբերի 2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա.ՎԻԴԵՈ
10:15
22 Սեպտեմբերի 2021
Բիզնե՞ս, թե՞ փրկություն…Պատվաստվե՞լ, թե՞ թեստ հանձնել. ի՞նչ են մտածում հայաստանցիները (ՎԻԴԵՈ)
Բիզնե՞ս, թե՞ փրկություն…Պատվաստվե՞լ, թե՞ թեստ հանձնել. ի՞նչ են մտածում հայաստանցիները.ՎԻԴԵՈ
00:09
22 Սեպտեմբերի 2021
Փաշինյան. պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը միշտ չէ, որ դարձել է պարտություն (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը միշտ չէ, որ դարձել է պարտություն.ՎԻԴԵՈ
11:54
21 Սեպտեմբերի 2021
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30» (ՖՈՏՈ)
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30», որը կազմված է լեգենդար հայկական կոնյակի երեք կուպաժներից.ՖՈՏՈ