Զախարովան մեջբերել է Փաշինյանի խոսքերը, հետո խմբագրել սեփական գրառումը Facebook–ում
08.06.2019,
09:00
Զախարովան մեջբերել է Փաշինյանի խոսքերը, հետո խմբագրել սեփական գրառումը Facebook–ում:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook–յան իր էջում մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ելույթից։
«Փաշինյանը` պետերբուրգյան ֆորումում. երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որպեսզի բոլորը գոհ լինեն», – Փաշինյանի ելույթի այս արտահայտությունը, որը հրապարակվել է Զախարովայի էջում, առաջացրել է մեկնաբանությունների հսկայական ալիք։
Ավելի ուշ Զախարովան հրապարակել է այն ամենն, ինչ ասվել է Փաշինյանի կողմից այս թեմայով` ավելացնելով, որ ասվել է «ընդգրկուն, դրական և զիլ։ Ինձ շաաաաատ դուր եկավ։ Իսկ սադրիչներին մի լսեք»։–0–
