417.45
6.63
407.71
+25
Եղանակը Երևանում
Հայ

ԶՈւ-ի գնումները իրականացնելու է ՊՆ-ն, ԳՇ պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ կառավարությունը հաստատեց նախագիծը

12:48
09 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշել է, որ նախագծի համաձայն՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները։

«Դրանցում առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասություններ, անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը։

Զինված ուժերի ապահովումների գործընթացում պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը։

Զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը սակայն չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ ենք կատարում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,- ասել է Պապիկյանը։
Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ 2020 թվականին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծությունների արդյունքներով՝ ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, լրամշակվում են զորահավաքային ամրագրման գործընթացին վերաբերվող կարգավորումները։

«Օրենքների նախագծերի փաթեթը շահագրգիռ պետական այլ մարմինների հետ քննարկվել է, նաև հավանության է արժանացել նախարարական պետաիրավական կոմիտեում»,- եզրափակել է Պապիկյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:33
29 Հուլիսի 2022
Ուշադրություն. անձնագրային ստորաբաժանումների աշխատանքային ժամերում ժամանակավոր փոփոխություն կկատարվի (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. անձնագրային ստորաբաժանումների աշխատանքային ժամերում ժամանակավոր փոփոխություն կկատարվի. ՎԻԴԵՈ
18:30
29 Հուլիսի 2022
Խոշոր ջրաատար է վթարվել. Երևանի վարչական շրջաններից մեկում 24 ժամ ջուր չի լինի (ՎԻԴԵՈ)
Խոշոր ջրաատար է վթարվել. Երևանի վարչական շրջաններից մեկում 24 ժամ ջուր չի լինի. ՎԻԴԵՈ
14:54
29 Հուլիսի 2022
Փոխվարչապետ. կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով որևէ ուսանող չզրկվի կրթություն ստանալու հնարավորությունից
Փոխվարչապետը նշել է, որ կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից
12:18
29 Հուլիսի 2022
Փրկարարները քաղաքում նկատել են Միջազգային Կարմիր գրքում գրանցված թռչուն ու օգնության են հասել (ՖՈՏՈ)
Փրկարարները քաղաքում նկատել են Միջազգային Կարմիր գրքում գրանցված թռչուն ու օգնության են հասել. ՖՈՏՈ
10:03
29 Հուլիսի 2022
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում ( ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
16:02
28 Հուլիսի 2022
21,5մլն դրամի վերելակ. կառավարությունը գումար հատկացրեց փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը փոխելու համար
21,5մլն դրամի վերելակ. կառավարությունը գումար հատկացրեց փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը փոխելու համար
15:41
28 Հուլիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի հայկական դիրքերի ուղղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի հայկական դիրքերի ուղղղությամբ
15:18
28 Հուլիսի 2022
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
14:44
28 Հուլիսի 2022
Ակադեմիական քաղաք և նոր բուհեր. հաստատվել է կրթության զարգացման պետական ծրագիրը
Ակադեմիական քաղաք և նոր բուհեր. հաստատվել է կրթության զարգացման պետական ծրագիրը
13:42
28 Հուլիսի 2022
Հայաստանում կասկածի դեպքում կատարվում է կապիկի ծաղիկի թեստավորում, որևէ դեպք չի գրանցվել. Ավանեսյան
Ավանեսյանն անդրադարձավ կապիկի ծաղիկի հետ կապված իրավիճակին
12:17
28 Հուլիսի 2022
Հայաստանում 500–ից ավել զինծառայող կստանա արտոնյալ հիփոթեքի հնարավորություն
Հայաստանում 500–ից ավել զինծառայող կստանա արտոնյալ հիփոթեքի հնարավորություն
16:15
27 Հուլիսի 2022
Հայաստանում Փողոցային մուլտֆիլմերի փառատոն կկազմակերպվի
Հայաստանում Փողոցային մուլտֆիլմերի փառատոն կկազմակերպվի