ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ. ռուս գործընկերները հայտնել են՝ Բաքվում քննարկվում է գերեվարված հայ զինծառայողների վերադարձման հարցը, մեր տված ժամկետը լրացել է

27.05.2021, 16:41
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը հայտնեց, որ ռուս գործընկերները հայտնել են՝ Բաքվում քննարկվում է գերեվարված հայ զինծառայողների վերադարձման հարցը, մեր տված ժամկետը լրացել է
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ. ռուս գործընկերները հայտնել են՝ Բաքվում քննարկվում է գերեվարված հայ զինծառայողների վերադարձման հարցը, մեր տված ժամկետը լրացել է

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր գերեվարված հայ 6 զինծառայողին վերադարձնելու համար հայկական կողմի տված առաջին ժամկետն արդեն հատել է, ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, հաղորդում է aysor.am–ը:

«Մենք սկզբնական շրջանում 1 ժամ էինք տվել: Մեկ ժամը լրանալուց հետո մեզ հետ կապի են դուրս եկել ռուս գործընկերները, ներկայացրել, որ Բաքվում խորհրդակցություն է անցկացվում և քննարկվում է գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը: Դրա համար տրված ժամկետից հետո համապատասխան գործողությունների չենք գնացել», - նշեց նա:

Ասրյանն ընդգծեց, որ հակառակորդի՝ հայկական կողմի պայմանները չկատարելու դեպքում համապատասխան ծրագրեր են մշակվում:

ՊՆ–ի հաղորդմամբ, մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։–0–