-273
Եղանակը Երևանում
Հայ

ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել սովորական ռեժիմով՝ համաձայն արտադրական պլանի

16:19
07 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ի պատասխան «Փաստ» թերթի ապրիլի 5-ի հրապարակման՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատանքների վերաբերյալ, ձեռնարկության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԶՊՄԿ գործունեության վերաբերյալ բոլոր փաստերը, որոնք նշված են հրապարակման մեջ, կեղծ են, հաղորդում է ԶՊՄԿ–ի մամուլի ծառայությունը։

Ստորև ներկայացնում ենք իրական փաստերը՝ համեմատած «Փաստ» թերթի բացահայտ «կեղծիքների» հետ.

1. Կեղծիք՝ նոր սեփականատիրոջ օրոք ԶՊՄԿ-ի արտադրության ցուցանիշների նվազում։

Ճշմարտություն՝ 2022 թվականի արտադրության բյուջեի պլանը, որը մշակվել է նոր բաժնետերերի կառավարման թիմի կողմից, նախատեսում է արտադրության 25% աճ՝ համեմատած 2021 թվականի փաստացի արդյունքների հետ (22 մլն․տ վերամշակում 2021թ-ի 17,6 մլն․ տ համեմատ):

2. Կեղծիք՝ «կառավարչական հմտությունների բացակայություն», «կադրերի պակաս», «միևնույն անձը չի կարող արդյունավետ կառավարել, օրինակ՝ և հյուրանոցը, և գործարանը, և ֆոնդը, և այլ օբյեկտներ» 

Ճշմարտություն՝ ԶՊՄԿ-ի կառավարման թիմը կազմված է բացառապես լեռնահանքային, մետալուրգիայի և հարստացման ոլորտում մասնագիտացված կրթությամբ և աշխարհի տարբեր երկրների խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններում կառավարման փորձ ունեցող մասնագետներից, այդ թվում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Կանադայում և այլ երկրներում, որոնք  առաջատարներից են համաշխարհային հանքարդյունաբերության մեջ։ ԶՊՄԿ թիմում չկան «պատահական» մարդիկ կամ մասնագետներ ոչ պրոֆիլային այլ ոլորտներից, որոնց մասին «Փաստ» հրապարակման հոդվածի հեղինակը անպատասխանատու կերպով գրում է։ Նոր թիմի հիմնական ղեկավարների՝ հանքարդյունաբերության ոլորտում կուտակած գումարային փորձը ավելի քան 300 տարի է։ 

Ստորև ներկայացնում ենք այս թիմի հիմնական ձեռքբերումները միայն Հայաստանի ձեռնարկություններում (ԳՊՄ Գոլդ՝ Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկա և Սոթքի հանք, Ագարակի ՊՄԿ).

  •  2008-2009 և 2014-2015 թվականների ամենադժվար ճգնաժամային ժամանակաշրջաններում, երբ գլոբալ մետաղ արտադրողները դադարեցին աշխատել և տասնյակ հազարավոր աշխատակիցներ կրճատվեցին, ԳեոՊրոՄայնինգ-ի ակտիվները չկանգնեցրեցին իրենց գործունեությունը: Արդիականացվեցին բարոյապես և ֆիզիկապես հնացած արտադրական օբյեկտները։
  • Հակաճգնաժամային ներդրումային ծրագրի շրջանակներում երկու ակտիվներ՝ ԱՊՄԿ -ն և  ԳՊՄ Գոլդ-ը ենթարկվել են խոշոր արդիականացման՝ ուղղված արտադրության ծախսերի կրճատմանը և ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը: Այսպիսով, ԱՊՄԿ-ում (որը ղեկավարվում է ներկայիս ԶՊՄԿ թիմի կողմից) արտադրության ծավալը 2,7 միլիոն տոննայից/տարի ավելացել է մինչև 5 միլիոն տոննա/տարի (+185%)։ ԳՊՄ Գոլդ-ի արտադրության ծավալը 0 ունցիայից (ձեռնարկությունը ԳՊՄ խմբի կողմից ձեռք բերելու պահին ավելի քան 1,5 տարի պարապուրդի մատնված էր) ավելացել է մինչև 5 տոննա ոսկի տարեկան։
  • Արարատի ֆաբրիկայում ներդրվեց դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարերի վերամշակման ամենաժամանակակից, նորարարական «Ալբիոն» տեխնոլոգիան, որը Սոթքից Արարատ հանքաքարի տեղափոխման բարձր ծախսերի պայմաններում ձեռնարկությանը հնարավորություն տվեց շահույթ ստանալ, ավելացնել վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և պահպանել հազարավոր աշխատատեղեր։Եթե ​​այս տեխնոլոգիան չներդրվեր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում, ապա Սոթքի հանքի շահագործումը տնտեսապես աննպատակահարմար կդառնար։

3․ Կեղծիք՝ «Եվրոպական կառավարման ստանդարտներ ԶՊՄկ-ում» նախկին սեփականատերերի օրոք։ 

Ճշմարտություն՝ նախկին սեփականատերերի օրոք ԶՊՄԿ-ն ուներ անարդյունավետ և ոչ թափանցիկ կառավարման համակարգ, որը թույլ էր տալիս բազմաթիվ չարաշահումներ իրականացնել։ Նոր թիմը զգալի աշխատանք է կատարել Ընկերության գործունեության արդյունավետությունը բարելավելու, ինչպես նաև գործունեությունը բացարձակ թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ 

  • հայտարարվել են մրցույթներ ԶՄՄԿ-ի արտադրական գործունեության մեջ օգտագործվող բոլոր հիմնական նյութերի և ապրանքների ձեռքբերման համար (որը հնարավորություն է տվել հեռացնել անհարկի և ոչ թափանցիկ «միջնորդներին», ինչպես նաև Ընկերության առևտրային գործունեությունը դարձնել առավելագույնս արդյունավետ):
  • Հիմնական առևտրային պայմանագրերը վերանայվել են շուկայական պայմաններով` գների զգալի նվազեցմամբ: 

ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել տարեկան արտադրական պլանի համաձայն։ Ներկայումս ձեռնարկությունը շարունակում է իրականացնել կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիրը, որն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել նրա գործունեության վրա, այդ թվում՝ պետական ​​բյուջե վճարվող հարկերի մասով։ 

Ընկերությունը վստահ է, որ ակտիվների կայուն շահագործումը, իրենց կողմից ՀՀ պետական ​​բյուջե վճարվող հարկերի տարեկան աճը, վերջին 15 տարիների ընթացքում նրանց դրական ներդրումը տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման գործում հաջողության գրավականը կլինի նաև ԶՊՄԿ-ում։ 

Ընդհանուր առմամբ, ԶՊՄԿ ընկերությունը հերթական անգամ լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրում իր գործունեության մասին կեղծ և չստուգված տեղեկությունների տարածման անթույլատրելիության և ընկերության ղեկավարությանը վարկաբեկելու փորձերի վրա։ ԶՊՄԿ-ում կարծում են, որ նման հրապարակումները պատրաստվել են ելնելով շահագրգիռ կողմերի շահերից, ովքեր կորցրել են ընկերության հաշվին ապօրինի հարստացման հնարավորությունը ԶՊՄԿ-ի նոր ղեկավար թիմի կողմից կարգուկանոնի հաստատման արդյունքում։ 

ԶՊՄԿ-ի ղեկավարությունը հայտարարում է, որ մոտ ապագայում համապատասխան հայց կներկայացնի «Փաստ»-ի 05․04․2022թ․ հրապարակման դեմ՝ ԶՊՄԿ-ի սեփականատերերի և ղեկավարության հեղինակությունը վարկաբեկող կեղծ տեղեկություններ տարածելու համար։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
13 Հունիսի 2022
Ուշադրություն. ՃՈ-ն զգուշացում է տարածել
Ուշադրություն. ՃՈ-ն զգուշացում է տարածել
11:37
12 Հունիսի 2022
«Խարդախության համաճարակ» սոցցանցերում. հայ փորձագետները զգուշացնում են բանկային տվյալների շորթման փորձերի մասին (ՎԻԴԵՈ)
«Խարդախության համաճարակ» սոցցանցերում. հայ փորձագետները զգուշացնում են բանկային տվյալների շորթման փորձերի մասին. ՎԻԴԵՈ
20:33
10 Հունիսի 2022
Այսօր «Զվարթնոց» օդանավակայան է ժամանեց Հայաստանի ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնայի առաջին ինքնաթիռը
Այսօր «Զվարթնոց» օդանավակայան է  ժամանեց Հայաստանի ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնայի առաջին ինքնաթիռը
14:49
10 Հունիսի 2022
2,5 մլն դրամի կաշառք. Հայաստանում դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել
2,5 մլն դրամի կաշառք. Հայաստանում դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել
11:37
10 Հունիսի 2022
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա (ՎԻԴԵՈ)
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա. ՎԻԴԵՈ
22:51
09 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը հայտնեց «Դիմադրության» շարժման հաջորդ օրվա գործողությունների մասին
Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման աջակիցներին կոչ արեց հաջորդ օրը՝ հունիսի 10-ին կրկին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում
18:42
09 Հունիսի 2022
Մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային անվտանգության և ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման հետ. Փաշինյանը՝ Լավրովին (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը. ՎԻԴԵՈ
14:44
09 Հունիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. վթարի հետևանքով 7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. վթարի հետևանքով 7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14:39
09 Հունիսի 2022
Միրզոյանը նշեց, որ Հայաստան-Թուրքիա երիկխոսության հարցում մոտեցումների տարբերություն կա
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստան-Թուրքիա երիկխոսության հարցում մոտեցումների տարբերություն կա
13:56
09 Հունիսի 2022
Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես ՀՀ տարածքի սուվերենության վրա. Լավրով
Լավրովը Երևանում ընդգծել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես ՀՀ տարածքի սուվերենության վրա
12:48
09 Հունիսի 2022
ԶՈւ-ի գնումները իրականացնելու է ՊՆ-ն, ԳՇ պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ կառավարությունը հաստատեց նախագիծը
ԶՈւ-ի գնումները իրականացնելու է ՊՆ-ն, ԳՇ պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ կառավարությունը հաստատեց նախագիծը
11:15
09 Հունիսի 2022
Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. լույս աշխարհ են եղել Քաշաթաղից տարհանված ընտանիքի 12-րդ և 13-րդ զավակները
Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. լույս աշխարհ են եղել Քաշաթաղից տարհանված ընտանիքի 12-րդ և 13-րդ զավակները