ԶԼՄ–ները հայտնում են ՀՀ նախագահի հոսպիտալացման մասին, նախագահականից հայտնում են, որ նա գտնվում է աշխատավայրում
11.11.2024,
21:13
ԶԼՄ–ները հայտնում են, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է նախագահ Վահագն Խաչատուրյանի հոսպիտալացվելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը հայտնել է, որ նախագահ Խաչատուրյանը նոյեմբերի 11-ին առավոտյան սովորականի պես ներկայացել է նախագահական նստավայր և անցել աշխատանքային պարտականությունների իրականացմանը:
«Նախագահն այժմ էլ գտնվում է աշխատավայրում և բնականոն կերպով շարունակում է իրականացնել իր աշխատանքը»,-ասել է Մարգարյանը: