ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի ֆրանսահայ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը։
Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Փարիզում հայ համայնքի հետ հանդիպմանը եկել էր նաև Յուրի Ջորկաեֆը, ով պատրաստ է աջակցել դպրոցներում սպորտի զարգացման հարցում», – գրել է Հարությունյանը Facebook–յան իր էջում` հրապարակելով լուսանկար:
Նշենք, որ Արայիկ Հարությունյանը գտնվում է Փարիզում, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է կազմակերպության 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին:–0–