Ընդհուպ մինչև ապրանքի բռնագրավում. Երևանում խստացվում է փողոցային առևտրի դեմ պայքարը (ՎԻԴԵՈ)
13.06.2022,
15:51
Ընդհուպ մինչև ապրանքի բռնագրավում. Երևանում խստացվում է փողոցային առևտրի դեմ պայքարը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Բացօթյա վայրերում չթույլատրված առևտրի դեմ քաղաքային իշխանությունը պայքարում է տարիներ շարունակ:
2019-2022թթ. կազմվել է 3583 արձանագրություն՝ 80.000.000 դրամ տուգանքի չափով, բայց վճարվել կեսից էլ քիչը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Այժմ շրջանառության մեջ է դրված նոր օրինագիծ՝ վաճառվող ապրանքը բռնագրավելու մասին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը պարզաբանում է՝ քաղաքապետարանը օրինախախտներին զգուշացնում է, տուգանում, սակայն ժամեր անց առևտրականները կրկին փողոց են դուրս գալիս: Փոխքաղաքապետն ընդգծում է՝ ապրանքի բռնագրավումը ծայրահեղ քայլ է, սակայն խնդրի լուծման միակ գործուն միջոցն է:-0-